Ժեննի Լոնգե
From Wikipedia, the free encyclopedia
Ժեննի Կարոլին Լոնգե (գերմ.՝ Jenny Caroline Longuet , օրիորդական ազգանունը՝ Մարքս [Marx], մայիսի 1, 1844(1844-05-01)[1], Փարիզ - հունվարի 11, 1883(1883-01-11)[1], Արժանտյո), լրագրող։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարքս (այլ կիրառումներ)
Ժեննի Լոնգե ֆր.՝ Jenny Longuet | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1844(1844-05-01)[1] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | հունվարի 11, 1883(1883-01-11)[1] (38 տարեկան) |
Մահվան վայր | Արժանտյո |
Գերեզման | Արժանտյո |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Ամուսին | Շառլ Լոնգե |
Ծնողներ | հայր՝ Կարլ Մարքս[2], մայր՝ Ժեննի Մարքս[2] |
Երեխաներ | Ժան Լոնգե[3], Էդգար Լոնգե[3], Մարսել Լոնգե[3], Ջենի Լոնգե[3], Հարի Լոնգե և Շարլ Լոնգե |
Jenny Longuet Վիքիպահեստում |
Կառլ և Ժեննի Մարքսերի ավագ դուստրը, ֆրանսիացի սոցիալիստ Շառլ Լոնգեի կինը (1872)։
Կատարել է Կառլ Մարքսի հանձնարարությունները, որոնք կապված էին նրա գիտական և I Ինտերնացիոնալի ղեկավարման աշխատանքների հետ։ 1869-1870 թվականներին հրապարակել է հոդվածների մի ամբողջ շարք իռլանդական հարցի կապակցությամբ, որոնցում մարքսիստական գաղափաևախոսության դիրքերից հանդես է եկել իռլանդական հեղափոխականների՝ ֆենիների օգտին։ Փարիզի կոմունայի (1871) անկումից հետո մեծ օգնություն է ցույց տվել տարագիր կոմունարներին։
Մարքսին նվիրված «ժեննի Լոնգե, ծննդյամբ Մարքս» մահախոսականում Ֆրիդրիխ Էնգելսը գրել էր. «Ի դեմս ժեննիի, պրոլետարիատը կորցրեց հերոսական մարտիկի»։