From Wikipedia, the free encyclopedia
Լոուրեն Քոհեն (անգլ.՝ Lauren Cohan, հունվարի 7, 1982[1], Չերի Հիլ, Քեմդեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։ Հայտնի է «Գերբնականը» հեռուտասերիալում Բելա Տալբոտի և «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում Ռոուզ-Մարիի և «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում Մեգի Գրինի դերերի շնորհիվ։
Լոուրեն Քոհեն անգլ.՝ Lauren Cohan | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Չերի Հիլ, Քեմդեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | University of Winchester? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Կրոն | հուդայականություն և քրիստոնեություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, մոդել, դերասանուհի և ֆոտոմոդել |
Ակտիվ շրջան | 2005 - այժմ |
Ընտրանի | Քայլող մեռյալները |
laurencohan.com | |
Լոուրեն Քոհենը ծնվել է 1982 թվականի հունվարի 7-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Մինչ Մեծ Բրիտանիա տեղափոխվելը ապրել է Նյու Ջերսիում[2]։
Մեծ Բրիտանիայում սովորել է Վինչեստերյան համալսարանում, որտեղ ուսումնասիրել է դրաման և անգլիական գրականությունը։ Դարձել է համալսարանում թատրոն հիմնած ուսանողնեց մեկը։ Դրանից հետո Քոհենին սկսել են հրավիրել տարբեր պրոեկտների մասնակցելու համար, և նա սկսում է համատեղել Լոս Անջելեսի նկարահանումները Վինչեստերի դասերի հետ։ Նրա դեբյուտը դառնում է 2005 թվականի «Կազանովա» ֆիլմը, որտեղ նա տանում է Բեատրիսի քրոջ դերը։ 2006 թվականի նկարահանվում է «Երեկութների արքան 2» ֆիլմում։ Ֆիլմերից բացի նա նաև ակտիվորեն նկարահանվում է մի շարք ճանաչված հեռուստասերիալներում։ Այսպես նա նկարահանվում է «Գերբնականը» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի մի շարք սերիաներում, որտեղ տանում է Բելլա Տալբոտի դերը։ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում ստանում է Ռոուզ-Մարիի դերը։ Երկրորդ եթերաշրջանից (2011 թվականից մինչև հիմա) նկարահանվում է «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում, որտեղ ստացել է Մեգգի Գրինի դերը։ Նկարահանվել է բրիտանական և ամերիկյան շատ գովազդներում։
Ունի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.