From Wikipedia, the free encyclopedia
Լորենցո Ֆոնտանա (իտալ.՝ Lorenzo Fontana, ապրիլի 10, 1980[1], Վերոնա, Վենետո, Իտալիա[1]), իտալացի քաղաքական գործիչ, Հյուսիսային լիգա կուսակցության անդամ։ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ն Իտալիայի եվրոպական գործերի առանց պորտֆելի նախարար։
Լորենցո Ֆոնտանա իտալ.՝ Lorenzo Fontana | |||
Ֆոնտանան 2016 թվականին | |||
| |||
---|---|---|---|
2019 թվականի հուլիսի 10 - 2019 թվականի սեպտեմբերի 5 | |||
Նախորդող | Ջուզեպպե Կոնտե (ժամանակավոր պաշտոնակատար) | ||
Հաջորդող | Վինչենցո Ամենդոլա | ||
| |||
2018 թվականի հունիսի 1 - 2019 թվականի հուլիսի 10 | |||
Նախորդող | Ջուզեպպե Կոնտե | ||
Հաջորդող | Էնրիկո Կոստա (ընտանիքի հարցերով լիազորություններ) | ||
| |||
2018 թվականի մարտի 20-ից | |||
| |||
2009 թվականի հուլիսի 14 - 2018 թվականի մարտի 22 | |||
Կուսակցություն՝ | Հյուսիսային լիգա | ||
Կրթություն՝ | Պադովայի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ | ||
Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
Ազգություն | Իտալիա | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | ապրիլի 10, 1980[1] (44 տարեկան) | ||
Ծննդավայր | Վերոնա, Վենետո, Իտալիա[1] | ||
Քաղաքացիություն | Իտալիա | ||
Կայք՝ | lorenzofontana.org | ||
Հանդիսացել է Վերոնայի ցուցահանդեսային կենտրոնի աշխատակից, ավարտել է Պադովայի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն, և Հռոմի եվրոպական համալսարանը՝ «քրիստոնեական քաղաքակրթության պատմություն» մասնագիտությամբ։ Հյուսիսային լիգա կուսակցությունից ընտրվել է Վերոնա քաղաքի կոմունային խորհրդի կազմում[2]։
2009 թվականին ընտրվել է Եվրախորհրդարան, մտել է Ազատության և ժողովրդավարության Եվրոպա խմբակցության կազմում, 2014 թվականին վերընտրվել և դարձել Ազգերի և զատությունների Եվրոպա խմբակցության անդամ։
2018 թվականի մարտի 4-ին Վենեցիայի մարզի երկրորդ շրջանում Հյուսիսային լիգա կուսակցության ներկայացրած ցուցակով ընտրվել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ[3], մարտի 29-ին ընտրվել է Պալատի փոխնախագահներից մեկը։
2018 թվականի հունիսի 1-ին Կոնտեի կառավարությունում զբաղեցրել է Իտալիայի ընտանիքի և հաշմանդամություն ունեցող անձանց առանց պորտֆելի նախարարի պաշտոնը[4]։
2019 թվականի հուլիսի 10-ին նույն կառավարությունում նշանակվել է Իտալիայի եվրոպական գործերի առանց պորտֆելի նախարար[5]։
2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ջուզեպպե Կոնտեն ձևավորել է իր երկրորդ կառավարությունը (եվրոպական հարցերով նոր նախարարը դարձել է Էնցո Ամենդոլան, Ֆոնտանան ոչ մի նշանակում չի ստացել)[6], իսկ սեպտեմբերի 5-ին նոր կաբինետը երդում է տվել[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.