Լուգանսկ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Լուգանսկ.

Լուգանսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաք
Լուգանսկ
Луга́нськ
Դրոշ Զինանշան

Երկիր
 
Ուկրաինա
ՄարզԼուգանսկի մարզ
Ներքին բաժանումԼենինի շրջան, Ժովտնևի շրջան, Արտեմիվի շրջան և Կամյանոբրիդսկի շրջան
ՔաղաքագլուխՄանոլիս Պիլավով[1]
Հիմնադրված է1795 թ.
Այլ անվանումներՎորոշիլովգրադ
Տվյալ կարգավիճակումսեպտեմբերի 3, 1882 թվականից
Մակերես286 կմ²
ԲԾՄ105±1 մետր
Պաշտոնական լեզուուկրաիներեն և ռուսերեն
Բնակչություն340 990[2] մարդ (2015)
Ազգային կազմուկրաինացիներ
ռուսներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+380 642
Փոստային ինդեքս91000
Փոստային ինդեքսներ91000–91479
Ավտոմոբիլային կոդBB և НВ / 13
Պաշտոնական կայքinfo.lg.ua/city/
##Լուգանսկ (Ուկրաինա)
Red pog.png
##Լուգանսկ (Լուգանսկի մարզ)
Red pog.png

Լուգանսկ (ուկր.՝ Луга́нськ, պատմական անվանում՝ Луга́нське), քաղաք Ուկրաինայի արևելքում, Լուգանսկի մարզի վարչական կենտրոնն է։ Արևելյան Ուկրաինայի ամենամեծ քաղաքն է։ Գտնվում է Կիևից 811 կմ հեռավորության վրա։

Գտնվում է Դոնբասում, Լուգան և Օլխովայա գետերի (Սևերսկի Դոնեցի ավազան) խառնատեղում։ Երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների հանգույց է։ Քաղաքն ունի օդակայան։ Ունի 485 հազար բնակիչ (1983)։ Քաղաքի առաջացումը կապված է 1795 թվականին Լուգան գետի ափին Ռուսաստանի հարավում չուգունաձուլական առաջին գործարանի հիմնադրման հետ։

Քաղաքը Ուկրաինայի և ծանր արդյունաբերության խոշոր կենտրոններից է։ Առաջատար ճյուղը մեքենաշինությունն է։ Զարգացած է նաև սննդի, թեթև, կահույքի արդյունաբերությունը։ Ունի մեքենաշինական, գյուղատնտեսական, բժշկական, մանկավարժական, ինստիտուտներ, 8 տեխնիկում, երաժշտական, գեղարվեստական, կուլտուր-լուսավորական ուսումնարաններ, 2 թատրոն, ֆիլհարմոնիա, 2 թանգարան։

Քաղաքի տեսարաններ

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. Глава провозглашенной Луганской народной республики (ЛНР) Игорь Плотницкий назначил во вторник глав 12 городов республики
  2. Численность населения Украины по состоянию на 1 января 2015 г. с оценками численности наличного населения по регионам, районам, горсоветам и городским населённым пунктам на 1 января 2013, 2014 и 2015 гг. // Публикации Укрстата

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Լուգանսկ
Listen to this article