From Wikipedia, the free encyclopedia
Լուիզա Բուրգուեն (ֆր.՝ Louise Bourgoin, իրական անունը Արիան Բուրգուեն (Ariane Bourgoin), ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 28-ին Վան քաղաքում` Ֆրանսիա) ֆրանսիացի դերասանուհի, մոդել և հեռուստահաղորդավարուհի ֆրանսիական հեռուստատեսությունում։
Լուիզա Բուրգուեն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1981[1][2] (42 տարեկան) |
Ծննդավայր | Վան[3] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Tepr?[4] և Julien Doré?[5][6][7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Արիան Բուրգուենը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 28-ին Ֆրանսիայի Վան քաղաքում։ Նրա հայրը եղել է փիլիսոփայության դասախոս Վան քաղաքում, իսկ մայրը` հոգեբույժ։ Ծնողները բաժանվել են, երբ նա փոքր էր։ Նրա ծնողները ցանկանում էին, որ իրենց աղջիկն ունենա հիմնական մասնագիտություն։ Դրա համար նրանք աջակցեցին Լուիզային ընդունվելու Գեղարվեստի դպրոց Ռենեում և ստանալ կիրառական արվեստի դասավանդողի մասնագիտություն, քանի որ Լուիզան մանկուց հետաքրքրվում էր նկարչությամբ։ Այդ ընթացքում նա սկսում է աշխատել որպես մոդել և համագործակցում է հայտնի լուսանկարիչ Յանա Սանդերսոնի (Ian Sanderson) հետ։
2004 թվականին Լուիզա Բուրգուենը դառնում է «Kawaï!» հաղորդման հաղորդավարներից մեկը «Girls TV» հեռուստաալիքով, որտեղ նա գրում ու ներկայացնում էր իր տեսակետները։ Երկու տարի անց նա տեղափոխվում է «Direct 8» հեռուստաալիք։ Միաժամանակ հաղորդավար Մարկ Լակոմբոմի հետ նա պատրաստում էր փորձնական հաղորդագրություններ` «PLAYSTATION TV» հեռուստաալիքի համար։
2006-2008 թթ. հունիսին Լուիզան «Canal+» հեռուստաալիքով վարում է «Le Grand Journal» եղանակի տեսությունը, որի գլխավոր հաղորդավարը ղեկավար, լրագրող և պրոդյուսեր Միշել Դենիսոտն է (Michel Denisot): Արիան Մասսենետի հետ նույնացվելուց խուսափելու համար իր անունը դարձնում է Սալոմե, իսկ հետո վերցնում է Լուիզա Բուրգուեն կեղծանունը։ Իր ընտրությունը նա մեկնաբանում է որպես համակրանք նկարչուհի Լուիզա Բուրժուայի գործերի նկատմամբ։ 2008 թվականի սեպտեմբերից նա յուրաքանչյուր ուրբաթ վարում էր «Le Grand Journal» հաղորդումը «Lu à la télé» խորագրով, որտեղ նա ներկայացնում էր շատ ընթերցված գրքեր։
2008 թվականին Լուիզա Բուրգուենը խաղաց իր առաջին դերը <<Աղջիկը Մոնակոյից>> ֆիլմում[8], որի ռեժիսորը Աննա Ֆոնտեն(Ann Fonten) է, որը ցուցադրվել է 2008 թվականի օգոստոսի 20-ին։ Ռեժիսորը փնտրում էր <<դեռատի մի աղջկա` ազատ և անկաշկանդ>>։ Այդ ֆիլմում Լուիզան կատարում էր եղանակի տեսության հաղորդավարի դեր` Ֆաբրիս Լուկինիի հետ միասին։ 2010 թվականին նա գլխավոր դերում խաղում է Ադել Բլան-Սեկ-ի կերպարը` «Ադելի անօրինակ արկածները» ֆիլմում` ռեժիսոր և սցենարի հեղինակ Լյուկ Բեսոն։ 2013 թվականին Լուիզան նկարահանվում է Գիոմա Նիկլուի <<Միանձնուհի>> ֆիլմում, որը ընդգրկվեց Բեռլինյան 63-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական ծրագրում։
Լուիզան հանդիպում է երաժիշտ Թերփի հետ։ Նրանք ունեն մեկ որդի` Էթենը (ծնվ. 07.04.2016)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.