Լուիս Կորվալան
From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Ալբերտո Կորվալան Լեպես (իսպ.՝ Luis Alberto Corvalán Lépez, սեպտեմբերի 14, 1916(1916-09-14)[1][2][3], Պուերտո Մոնտ, Չիլի[4] - հուլիսի 21, 2010(2010-07-21)[5][1][2][…], Սանտյագո, Չիլի[6]), չիլիացի կոմունիստ քաղաքական գործիչ, Չիլիի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ (1932)։
Լուիս Կորվալան Luis Corvalán | |
Լուիս Կորվալանը 1977 թվականին | |
Կուսակցություն՝ | Չիլիի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող և ուսուցիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 4, 1916 |
Ծննդավայր | Պուերտո Մոնտ քաղաքի հարևանությամբ, Պելյու գյուղական համայնք, Չիլի |
Վախճանի օր | հուլիսի 21, 2010 |
Վախճանի վայր | Սանտյագո, Չիլի |
Քաղաքացիություն | Չիլի |
Պարգևներ | |
1936-1940 թվականներին եղել է Կոնսեպսիոն քաղաքի կուսակցական կազմակերպության քարտուղար։ 1940 թվականին դարձել է ՉԿԿ կենտրոնական օրգան «Սիգլո» («El Siglo») թերթի տնօրենի տեղակալ, 1956 թվականին՝ տնօրեն։ 1948-1956 թվականներին ղեկավարել է ՉԿԿ ԿԿ քարոզչության բաժինը։ 1952 թվականին ընտրվել է ՉԿԿ ԿԿ, 1956 թվականին՝ ԿԿ քաղաքական հանձնաժողովի անդամ, 1956-1958 թվականներին՝ ՉԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1958 թվականի մարտին ընտրվել է ՉԿԿ գլխավոր քարտուղար, 1961 թվականին նշանակվել երկրի ազգային կոնգրեսի սենատոր։ Խորհրդային Միությունում արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի։
1973 թվականի սեպտեմբերի 11-ի զինվորական հեղաշրջումից հետո ձերբակալվել և ավելի քան երեք տարի եղել է բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում։ 1976 թվականի դեկտեմբերին ազատվել է բանտից և վտարանդվել արտասահման։ 1969 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։