Լուիս Մորգան
From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Մորգան Հենրի (Lewis-Henri Morgan, նոյեմբերի 21, 1818(1818-11-21)[1][2], Aurora, Քայուգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 17, 1881(1881-12-17)[1][2][3], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկյան ազգագրագետ և հնագետ, նախնադարյան հասարակության պատմաբան, հասարակական առաջադեմ գործիչ։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ (1875)։ Կրթությամբ՝ իրավաբան։
Լուիս Մորգան Lewis Morgan | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1818(1818-11-21)[1][2] Aurora, Քայուգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1881(1881-12-17)[1][2][3] (63 տարեկան) Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Մաունթ Հոուփ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մարդաբան, պատմաբան, քաղաքական գործիչ, սոցիոլոգ, փաստաբան, հնագետ և գրող |
Պաշտոն(ներ) | Նյո Յորք նահանգի սենատի անդամ և Նյու Յորք նահանգի ասամբլեայի անդամ |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկայի հնավաճառության միություն և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5] |
Ալմա մատեր | Յունիոն քոլեջ (1840) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][6] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Հայր | Ջեդեդայա Մորգան[7] |
Մայր | Հարիեթ Մորգան[7] |
Ստորագրություն | |
Lewis H. Morgan Վիքիպահեստում |
Վաղ հասակից հետաքրքրվել է հնդկացի-իրոկեզների կենցաղով։ 1840 թվականին հիմնել է հնդկացիներին ուսումնասիրող և օգնող ընկերություն։ 1874 թվականին որդեգրվել է իրոկեզյան սենեկա ցեղի կողմից։ Մորգանի առաջին խոշոր աշխատությունը՝ «Իրոկեզների լիգան» (1851), ցարդ մնում է որպես այդ ցեղերի վերաբերյալ կարևոր ուսումնասիրություն։ Հետագա աշխատություններում, որոնցից հիմնականն է «Հնադարյան հասարակությունը․․․» (1877, ռուս, թրգմ․, 2 հրտ․, 1934), Մորգանը պաշտպանել և զարգացրել է մարդկության առաջընթացի և պատմական ուղու միասնության գաղափարները։ Նրա ուսմունքում կենտրոնական տեղ է գրավել տոհմի՝ որպես նախնադարյան հասարակության պատմական-ընդհանրական գլխավոր բջջի մասին դրույթը։ Դրան են կապված սեփականության հանրային ձևերից մասնավորին և ընտանիքի ու ամուսնության՝ խմբական ձևերից անհատականի զարգացման վերաբերյալ դրույթները։ Լուիս Մորգանը մշակել է նաև նախնադարյան պատմության գիտական պարբերացումը, այն բաժանելով վայրենության և բարբարոսության դարաշրջանների, իսկ դրանցից յուրաքանչյուրը՝ երեք ենթադարաշրջանների։ Մորգանի հայեցակետերի շուրջ մինչև այժմ էլ պայքար է գնում ազգագրական գիտության առաջադեմ և հետադեմ հոսանքների միջև։ Ժամանակակից ազգագրության և հնագիտության տվյաւները ցույց են տալիս, որ Մորգանի մի շարք մասնավոր դրույթներ ճշգրտման կարիք ունեն, բայց նախնադարյան հասարակության վերաբերյալ նրա ուսմունքը, որը շարունակում է զարգացնել մարքսիստական գիտությունը, պահպանում է իր նշանակությունը։