Լուիս Ուոլթեր Ալվարես (անգլ.՝ Luis Walter Alvarez, հունիսի 13, 1911(1911-06-13)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][1] - սեպտեմբերի 1, 1988(1988-09-01)[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][1]), ամերիկյան ֆիզիկոս, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Ծնվել Սան Ֆրանցիսկոյում։ 1932 թվականին ավարտել է Չիկագոյի համալսարանը։ 1945 թվականից՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։ 1940-1943 թվականներին աշխատել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, իսկ 1944-1945 թվականներին՝ Լոս Ալամոսի լաբորատորիայում։
Արագ փաստեր Լուիս Ուոլթեր Ալվարեսանգլ.՝ Luis Walter Alvarez, Ծնվել է ...
Լուիս Ուոլթեր Ալվարես անգլ.՝ Luis Walter Alvarez |
---|
|
Ծնվել է | հունիսի 13, 1911(1911-06-13)[1][2][3][…] Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][1] |
---|
Մահացել է | սեպտեմբերի 1, 1988(1988-09-01)[1] (77 տարեկան) Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][1] հիվանդություն |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս և գյուտարար |
---|
Գործակից | Կալիֆորնիայի համալսարանի ճառագայթության լաբորատորիա[5][6], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճառագայթիչ լաբորատորիա[7], Չիկագոյի համալսարանի մետաղագործական լաբորատորիա[7] և Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա[7] |
---|
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
---|
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
---|
Պաշտոն(ներ) | համալսարանի դասախոս և ընկերության նախագահ |
---|
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[8], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[8], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8], Ճարտարագիտական ազգային ակադեմիա[8] և JASON |
---|
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան[9] և San Francisco Polytechnic High School? |
---|
Գիտական աստիճան | գիտության բակալավր[7] (1932), գիտության մագիստր[7] (1934) և փիլիսոփայության դոկտոր[7] (1936) |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[10] |
---|
Գիտական ղեկավար | Արթուր Քոմփթոն[9] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Lawrence H. Johnston? և Richard A. Muller?[9] |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Geraldine Smithwick? և Janet L. Landis? |
---|
Երեխա(ներ) | Ուոլթեր Ալվարես |
---|
Ստորագրություն
|
Luis W. Alvarez Վիքիպահեստում |
Փակել
Ալվարեսի գիտական աշխատանքները վերաբերում են արագացուցիչների տեխնիկային, տարրական մասնիկների ֆիզիկային։ 1937 թվականին Ալվարեսը հայտնագործել է ռադիոակտիվ փոխակերպման նոր տիպ՝ ուղեծրային էլեկտրոնների զավթումը միջուկով։ Ռոբերտ Քորնոգի հետ 1939 թվականին առաջին անգամ ստացել է ջրածնի և հելիումի նոր իզոտոպները՝ տրիտիում և հելիում-3, 1940 թվականին Ֆելիքս Բլոխի հետ մեծ ճշգրտությամբ չափել է ազատ նեյտրոնի մագնիսական մոմենտը։ Նրա ղեկավարությամբ կառուցվել է բշտիկավոր առաջին մեծ խցիկը և Բերկլիի դրեյֆային խողովակներով գծային արագացուցիչը։
Տարրական մասնիկների ֆիզիկայում խոշոր ներդրման, հատկապես մեծ թվով ռեզոնանսների հայտնագործման համար 1968 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։