ամերիկացի քիմիկոս From Wikipedia, the free encyclopedia
Լուի Էդվարդ Բրյուս[14] (օգոստոսի 10, 1943, La Corredoria, Օվիեդո, Oviedo Province, Իսպանիա[1][2][3])[15], ամերիկացի քիմիկոս, Կոլումբիայի համալսարանի քիմիայի պրոֆեսոր։ Նա կոլոիդային կիսահաղորդչային նանոբյուրեղների՝ քվանտային կետերի, հայտնության համահեղինակ է[16]։ 2023 թվականին նա արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի։
Լուի Բրյուս Louis Eugene Brus | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1943 (80 տարեկան) |
Ծննդավայր | La Corredoria, Օվիեդո, Oviedo Province, Իսպանիա[1][2][3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ռայսի անվան համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | քիմիկոս, ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան և Բելլի լաբորատորիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[13] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | columbia.edu/cu/chemistry/fac-bios/brus/group/index.html |
Լուի Յուջին Բրյուսը ծնվել է 1943 թվականին Քլիվլենդում, Օհայո, ԱՄՆ։ Ավագ դպրոցի ընթացքում, նա հետաքրքրվել է քիմիայով և ֆիզիկայով[17]։
1961 թվականին նա ընդունվել է Ռայսի համալսարան։ 1965 թվականին նա ավարտել է Ռայսը՝ քիմիայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բակալավրի աստիճանով, այնուհետև, իր դոկտորական հետազոտությունները շարունակելու համար, տեղափոխվել է Կոլումբիայի համալսարան[17]։ Ատենախոսության պատրաստման ընթացքում, նա աշխատել է նատրիումի յոդիդի գոլորշիների ֆոտոդիսոցիացիայի վրա[17]։ 1969 թվականին, քիմիական ֆիզիկայի դոկտորի աստիճանը ստանալուց հետո, Բրյուսը վերադարձավ նավատորմ՝ որպես լեյտենանտ և Միացյալ Նահանգների ռազմածովային հետազոտական լաբորատորիայում ծառայեց որպես գիտական շտաբի սպա[17]։
1973 թվականին, Բրյուսը մշտապես լքեց նավատորմը և միացավ Բելլի լաբորատորիային, որտեղ նրա կատարած հետազոտությունները հանգեցրին քվանտային կետերի հայտնաբերմանը[17]։ 1996 թվականին Բրյուսը լքեց Բելլի լաբորատորիան և միացավ Կոլումբիայի համալսարանի քիմիայի ամբիոնի դասախոսական կազմին[17]։
Քվանտային կետերի հետազոտության և զարգացման գործում Բրյուսը առանցքային դեր ունի։ Քվանտային կետերը փոքրիկ կիսահաղորդչային բյուրեղներ են, որոնց նանոմասշտաբի չափերը նրանց յուրահատուկ օպտիկական և էլեկտրոնային հատկություններ են տալիս[18]։
Բրյուսն առաջինն էր, ով 1982 թվականին, անկախ, դրանք սինթեզի ենթարկեց լուծույթում։ Այդ ժամանակ նա ուսումնասիրում էր կադմիումի սուլֆիդի մասնիկների մակերեսների օրգանական ֆոտոքիմիան և փնտրելում արեգակնային էներգիայի հնարավոր կիրառություններ[19][20]։ Նա նկատել էր, որ բյուրեղների օպտիկական հատկությունները փոխվել են, դրանց 24 ժամ լուծույթում թողնելուց հետո[20]։
Բրյուսը տվել է, քվանտային չափերի էֆեկտներից կախված, քվանտային կետերի վարքագիծը հասկանալու տեսական հենքը։ Նա բացահայտեց կապը կիսահաղորդիչների մասնիկների չափի և նրանց արձակած լույսի ալիքի երկարության միջև[21][22][23][24][25], որն այժմ հայտնի է որպես Բրյուսի հավասարում[19]։
Բրյուսը փորձել էր կապ հաստատել Խորհրդային Միության հետազոտողների հետ։ Սակայն միայն 1990 թվականին նրան վերջապես հաջողվեց հանդիպել Ալեքսեյ Եկիմովին և Ալեքսանդր Էֆրոսին, ովքեր 1981 թվականին, առաջին անգամ, ավելի տարրական պայմաններում, մշակեցին կիսահաղորդչային նանոբյուրեղներն ապակու մեջ, սակայն նրանց հետազոտությունները Միացյալ Նահանգներում հասանելի չէին[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.