From Wikipedia, the free encyclopedia
Լուի Թոմաս Ջորդան (անգլ.՝ Louis Thomas Jordan, հուլիսի 8, 1908[1][2][3][…], Brinkley, Մոնրոյի շրջան, Արկանզաս, ԱՄՆ[4][5] - փետրվարի 4, 1975[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ջազային և էստրադային երաժիշտ, բիգ- բենդի ղեկավար, երգիչ, սաքսոֆոնահար։
Լուի Թոմաս Ջորդան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1908[1][2][3][…] Brinkley, Մոնրոյի շրջան, Արկանզաս, ԱՄՆ[4][5] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 4, 1975[1][2][3][…] (66 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Ժանրեր | ջազ և բլյուզ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, սաքսոֆոնահար և ջազ երաժիշտ |
Գործիքներ | սաքսոֆոն, վոկալ և կլառնետ |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս, Մերկուրի Ռեքորդս և Aladdin? |
Կրթություն | Arkansas Baptist College? |
Անդամակցություն | Լուի Ջորդանը և Տիմպանի Ֆայվը |
Պարգևներ | |
Կայք | rockhall.com/inductees/louis-jordan |
Louis Jordan Վիքիպահեստում |
1940-ական թվականներին հայտնի է դարձել որպես «Ջուքսբոքսի արքա»։ «Billboard» ամսագրի գնահատմամբ ընդգրկվել է իր ժամանակի հինգ ամենահաջողակ աֆրոամերիկացի կատարողների ցանկում։ «Rolling Stone» ամսագիրը Ջորդանին ներկայացրել է ռոքնռոլի դարաշրջանի մեծագույն արտիստների իր կազմած ցուցակում[6]։
Ջորդանը սկսել է իր գործունեությունը 1930-ական թվականներին՝ որպես բիգ-բենդի ղեկավար, որը սվինգ էր նվագում։ Իր բիգ-բենդի ճանաչվածությունը զիջել է միայն Դյուք Էլլինգտոնի և Քաունթ Բեյսի նվագախմբերին։ 1940-ական թվականներին մշակել է ավելի շատ կամերային, դինամիկ, պարային միախառնված սվինգ, բլյուզ, բուգի-վուգի, այսպես կոչված «ջամփ-բլյուզ» գործեր։ Այդ ժամանակների իր ձայնագրությունները, ինչպիսիք են «Is You ls or ls You Ain՚t My Baby» (1944) и «Caldonia» (1945), կատարվել են ոչ մեծ՝ հինգից վեց երաժիշտներից կազմված խմբերով։
Ջամփ-բլյուզային գործերում Ջորդանն անդրադարձել է ժամանակակից քաղաքային կյանքի թեմաներին, իր երգերի խոսքերը լի են հումորով և հիմնավորված են, վոկալն էլ առանձնանում է յուրօրինակ մատուցմամբ (առանձին բառերի ճիչ, որոշակի վանկերի «կրճատում» և այլն)։ Երաժշտական առումով շեշտը դրվել է ռիթմիկ հատվածների վրա ( դաշնամուր, հարվածային գործիքներ, էլեկտրակիթառ, էլեկտրական երգեհոն)։ Այս բոլոր նորարարություններով Ջորդանը դարձել է ռոքնռոլի կարևորագույն հիմնադիրը։
Երբ Ջեյմս Բրաունին հարցրել են, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Ջորդանը իր վրա, նա պատասխանել է.
Բոլոր առումներով։ Նա կարող էր երգել, նա կարող էր պարել, նա կարող էր նվագել, նա կարող էր բեմի վրա ելույթ ունենալ։ Այդ ամենը նա կարող էր։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.