ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Լուի Մարկուսսի (նոյեմբերի 14, 1878[2][3], Վարշավա, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 22, 1941[4][5][6][…], Կյուսե[7]), լեհական ծագումով գեղանկարիչ, ով իր կյանքի մեծ մասն ապրել է Փարիզում և դարձել Ֆրանսիայի քաղաքացի։
Լուի Մարկուսսի ֆր.՝ Louis Marcoussis | |
---|---|
Կեղծանուն | Marcoussis[1] |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1878[2][3] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 22, 1941[4][5][6][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Կյուսե[7] |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ֆրանսիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Կրակովի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, նկարազարդող, գծանկարիչ, փորագրիչ և վիզուալ արտիստ |
Թեմաներ | Կերպարվեստ[1] և կուբիզմ[1] |
Ամուսին | Alice Halicka? |
Louis Marcoussis Վիքիպահեստում |
Վարշավայում իրավաբանություն սովորելուց հետո նա գնաց Կրակովի անվան գեղարվեստի ակադեմիա, որտեղ իր ուսուցիչներից էին Ժան Ստանիսլավսկին և Ջոզեֆ Մեհոֆերը։ 1993 թվականին Փարիզ տեղափոխվելով՝ նա կարճ ժամանակ անցկացրեց Académie Julian-ում։ Նրա գործերն առաջին անգամ խոշոր ցուցահանդեսի են ներկայացվել Salon d'Automne-ում 1905 թվականին, իսկ հաջորդ 25 տարվա ընթացքում նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ այլ կարևոր ցուցահանդեսներում, մասնավորապես Salon des Indépendants-ում և Salon Des Tuileries֊ում։
Նա նկարում էր ծաղրանկարներ երգիծական ամսագրերի համար, ինչպես նախկինում Լեհաստանում։ Փարիզում նա պետք է վաստակեր իր սեփական ապրուստը, ինչպես նաև սկսեր ուրիշ նկարչական ու պատկերազարդման գործեր։
Իմպրեսիոնիզմն ազդում էր իր հին նկարների վրա, իսկ մոտավորապես 1911 թվականից նա կուբիստական շարժման մի մասն էր կազմում։
Նրա նկարները ներկայացվել են եվրոպական մի շարք քաղաքներում և Միացյալ Նահանգներում անցկացվող ցուցահանդեսների։ Նրա առաջին ցուցահանդեսը կայացել է Փարիզում 1925 թվականին։
1913 թվականին նա ամուսնացել է Ալիս Հելիքայի հետ, ով նկարիչ էր Կրակովից։ Նրանց դուստրը՝ Մալենը, ծնվել է 1922 թվականին։
Մարկուսսին ծառայել է Ֆրանսիական արտասահմանյան լեգեոնի լեհական մի ընկերությունում 1914-1919 թթ.: Նա դարձավ Ֆրանսիայի քաղաքացի, սակայն նա իր կապերը պահպանում էր Լեհաստանի հետ։
Նա ընդհանրապես չէր խոսում իր հրեական ծագման մասին, բայց մինչ այսօր նա շատ հաճախ հիշատակվում է որպես հրեա նկարիչ։
1930 թվականից սկսած, ինչպես իր ընկեր Clément Serveau-ը՝ նա կենտրոնացել էր տպագրության և նկարազարդման վրա՝ ներառյալ Apollinaire-ի Alcool-ից, Tzara-ի Indicateur des chemins de cœur-ից, Éluard-ի Lingères légères-ից եւ Aurélia-ից ոգեշնչված աշխատանքը։ 1930-ականների վերջին Մարկուսսին համագործակցում է իսպանացի սյուրռեալիստ Խոան Միրոյի հետ և սովորեցնում նրան իր տեխնիկան։ Նա նաև դասավանդել է Académie Schlaefer- ում։
1940 թ. նացիստական զորքերի` Փարիզ ժամանելու պատճառով Մարկուսսին և Ալիսը տեղափոխվեցին Կյուսե, որտեղ նա 1941 թվականի հոկտեմբերի 22-ին մահացավ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.