Լուի Շառլ Դելեկլյուզ
From Wikipedia, the free encyclopedia
Լուի Շառլ Դելեկլյուզ (ֆր.՝ Louis Charles Delescluze, հոկտեմբերի 2, 1809(1809-10-02)[2][3], Դրյո - մայիսի 25, 1871(1871-05-25)[2][3], Փարիզ), ֆրանսիացի հեղափոխական ղեկավար, լրագրող, Փարիզի կոմունայի ռազմական հրամանատար
Արագ փաստեր Լուի Շառլ Դելեկլյուզ Charles Delescluze, Ծնվել է ...
Լուի Շառլ Դելեկլյուզ Charles Delescluze | |
---|---|
Ծնվել է | 1809(1809) |
Ծննդավայր | Դրյո |
Մահացել է | 1871(1871) |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Charles Delescluze |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | ֆրանսիացի |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատանք | խմբագիր |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Prefect of Nord? և Prefect of Pas-de-Calais? |
Անդամություն | Առաջին ինտերնացիոնալ, Համայնքի խորհուրդ[1], Commission exécutive of 1871? և Committee of Public Health? |
Ստորագրություն | |
Louis Charles Delescluze Վիքիպահեստում |
Փակել
Խմբագրել է «Ռևոլյուսիոն դեմոկրատիք է սոսիսլ» (ֆր.՝ Revolution democratique et sociale) թերթը։ Գաղտնի հանրապետական ընկերություններին մասնակցելու, Երկրորդ կայսրության դեմ ելույթների համար քանիցս (1854, 1868, 1870) բանտարկվել ու աքսորվել է։
1871 թվականի մարտի 26-ին ընտրվել է Փարիզի կոմունայի անդամ, եղել դրա գործադիր և զինվորական հանձնաժողովների անդամ, ռազմական նախարարությանը կից քաղաքացիական պատգամավոր։
Սպանվել է Փարիզում, վերսալցիների դեմ վերջին մարտերում։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։