From Wikipedia, the free encyclopedia
Լուի Ռենո (ֆր.՝ Louis Renault, մայիսի 21, 1843[1][2][3][…], Օտյոն - փետրվարի 8, 1918[1][2][3][…], Բարբիզոն), ֆրանսիացի իրավաբան, 1907 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (Էռնեստո Մոնետայի հետ)։
Լուի Ռենո ֆր.՝ Louis Renault | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1843[1][2][3][…] |
Ծննդավայր | Օտյոն |
Մահացել է | փետրվարի 8, 1918[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Բարբիզոն |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բուրգունդիայի համալսարան |
Մասնագիտություն | իրավաբան, մանկավարժ, համալսարանի դասախոս, դատավոր և փաստաբան |
Աշխատավայր | Փարիզի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ և President of the Institut de Droit International? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Միջազգային իրավունքի ինստիտուտ |
Louis Renault (jurist) Վիքիպահեստում |
Լուի Ռենոն ծնվել է 1843 թվականին Օտյոնում (Ֆրանսիա)։ 1861 թվականին Բուրգունդիայի համալսարանում ստացել է գրականության բակալավրի աստիճան, իսկ 1868-1873 թվականներին այնտեղ դասավանդել է հռոմեական և առևտրային իրավունք։ 1873 թվականից աշխատել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ 1881 թվականին դարձել է միջազգային իրավունքի պրոֆեսոր։ 1890 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարության իրավախորհրդատու։ Այդ պաշտոնում նա բազմիցս ներկայացրել է Ֆրանսիան միջազգային հանդիպումներում, այդ թվում՝ Հաագայի երկու խորհրդաժողովներում (1899-1907 թվականներ) և Լոնդոնի ծովային խորհրդաժողովում (1908-1909 թվականներ)։
Լինելով Միջազգային միջնորդ դատարանի հեղինակավոր անդամ` Ռենոն հաճախ ներգրավված էր վեճերի լուծման մեջ, որոնց թվում էին ճապոնական հարկերի գործը (1905 թվական), կասաբլանի գործը (1909 թվական), Սավարկարի գործը (1911 թվական) և այլն[7]։
1907 թվականին Ռենոն Էռնեստո Մոնետայի հետ դարձել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ «որպես Ֆրանսիայում միջազգային իրավունքի իսկական հանճար»։ Արժանացել է նաև Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի՝ բարձրագույն պարգևի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.