From Wikipedia, the free encyclopedia
Լուի դը Բրոյլ (ֆր.՝ Louis de Broglie, [dəbʁœj, օգոստոսի 15, 1892[1][2][3][…], Դյեպ[4][5] - մարտի 19, 1987[1][2][3][…], Լուվեսյեն[4]), ֆրանսիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Ֆրանսիայի ԳԱ իսկական անդամ (1933 թվականից) և անփոփոխ քարտուղար (1942 թ-ից)։
Ավարտել է Փարիզի համալսարանը, ստացել պատմության (1909 թ.) և ճշգրիտ գիտությունների (1913 թ.) բակալավրի աստիճաններ։ Փարիզի համալսարանի պրոֆեսոր (1926-1928 թթ.)։ 1928 թ-ից Ա․ Պուանկարեի անվան ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1945 թ-ից Ֆրանսիայի ատոմային էներգիայի գերագույն հանձնաժողովի տեխ․ խորհըրդական, գրող-գիտնականների ֆրանսիական ասոցիացիայի պատվավոր նախագահ։ 1919 թ-ից աշխատել է եղբոր՝ Մորիս դը Բրոյլի լաբորատորիայում, ուր զբաղվել է ռենտգենյան ճառագայթների սպեկտրների և ֆոտոէֆեկտի հետագոտմամբ։ 1924 թ. առաջ, է քաշել տարրական մասնիկների այիքային հատկությունների հիպոթեզը, որն ընկած է քվանտամեխանիկական պատկերացումների հիմքում։ Բրոյլի աշխատանքները վերաբերում են ալիքային մեխանիկայի, ռենտգենյան ու գամմա-ճառագայթների, ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, միջուկի կառուցվածքի, տարրական մասնիկների, արագացուցիչների, ատոմային էներգիայի և կիբեռնետիկայի պրոբլեմներին։ Բրոյլն իր դասախոսություններում և գիտահանրամատչելի գրքերում քննարկել է քվանտային մեխանիկայի, հարաբերականության տեսության փիլիսոփայական պրոբլեմները։ Քաչինգի մրցանակի դափնեկիր է (1952 թ.)։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի է արժանացել էլեկտրոնի ալիքային բնույթի հայտնագործման համար (1929 թ.)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.