Լուկինո Վիսկոնտի
From Wikipedia, the free encyclopedia
Լուկինո Վիսկոնտի (իտալ.՝ Luchino Visconti di Modrone, նոյեմբերի 2, 1906(1906-11-02)[1][2][3][…], Միլան, Իտալիա[4] - մարտի 17, 1976(1976-03-17)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[5]), կինոյի և թատրոնի իտալացի ռեժիսոր և սցենարիստ։ Իտալական ազնվական Վիսկոնտի ընտանիքի ճյուղավորումներից մեկի ներկայացուցիչ։ Կինոյում աշխատել է 1936 թվականից։ Եղել է հակաֆաշիստորեն տրամադրված երիտասարդ կինոքննադատների խմբում։
Լուկինո Վիսկոնտի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 2, 1906(1906-11-02)[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Միլան, Իտալիա[4] |
Վախճանի թիվ՝ | մարտի 17, 1976(1976-03-17)[1][2][3][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Հռոմ, Իտալիա[5] |
Քաղաքացիություն՝ | Իտալիայի թագավորություն Իտալիա[6] |
Մասնագիտություն՝ | թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0899581 |
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Դիմադրության շարժմանը։ Նեոռեազիզմի հիմնադիրներից։
Վիսկոնտիի առաջին ֆիլմը եղել է «Մոլեգնությունը» (1942, ըստ Ջեյմս Քեյնի «Փոստատարը միշտ զանգում է կրկնակի»)։ Առավել նշանակալից կինոնկարներից են՝ «Հողը ցնցվում է» (1948), «Ամենագեղեցիկը» (1951), «Զգացմունք» (1954), «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), «Ընձառյուծը» (1962, ըստ Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի վեպի), «Անիծվածները» («Աստվածների կործանումը», 1970), «Մահ Վենետիկում» (1971) «Լյուդվիգ» (1972), «Ընտանեկան դիմանկար ինտերիերում» (1974)։
1945 թ-ից հանդես է եկել նաե իբրև թատրոնի ռեժիսոր։ Բեմադրություններից են՝ Միլլերի «Կոմիվոյաժորի մահը» (1950) և «Տեսարան կամրջից» (1958), Անտոն Չեխովի «Երեք քույր» (1952) և «Քեռի Վանյա» (1956), Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» և «Տրուբադուր» օպերաները և այլն։
Վիսկոնտիի մի շարք ֆիլմեր միջազգային փառատոներում արժանացել են մրցանակների, այդ թվում՝ 1963 թ. Կաննի կինոփառատոնի «Արմավենու ոսկե ճյուղի» «Ընձառյուծը» և 1965 թ. Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի»՝ «Մեծ Արջ համաստեղության մշուշոտ աստղերը» ֆիլմերի համար։
Վիսկոնտիի արվեստին բնորոշ է սոցիալական-պատմական մոտեցումը պատկերվող նյութին, ներքին խոր կապը իտալական և համաշխարհային գրականության ավանդույթներին, թեմաների մասշտաբայնությունը։