Լուպերկալիաներ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Լուպերկալիաներ.

Լուպերկալիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։

Լուպերկալիաներ (լատ.՝ Lupercalia), Հին Հռոմում կազմակերպվող տոնախմբություն ի պատիվ Լուպերկի` հովիվների և հոտերի պաշտպանի (փետրվարի 15-ին)։ Ըստ ավանդության տոնը հաստատել է դեռևս Հռոմուլոսը։ Լուպերկալիաները անցկացվում էին Lupercal քարանձավում, Պալատինյան բլրի ստորոտին։ Լուպերկալիաների ընթացքում մատուցում էին զոհեր (նոխազներ և այծեր), հատուկ ծիսակարգով. զոհը մորթելու արյունոտ դանակը քրմերը հպում էին զոհասեղանի մոտ կանգնած երկու պատանիների ճակատին և հետո արյան բիծը սրբում էին կաթի մեջ թաթախված բրդով։ Դրանից հետո լուպերկ-քրմերը զոհասեղանի վրա մորթված կենդանու մորթուց փոկեր էին կտրում և մոթրուց պատչաստած հագուստով դուրս էին նետվում Լուպերկալից և վազում Պալատինյան բլրի շուրջը, հանդիպողին հարվածում փոկերով։ Ամուսնացած կանայք սիրով էին թույլ տալիս հարվածելու իրենց, հավատալով, որ դա իրենց կբուժի չբերությունից։ Լուպերկների փոկերը կոչվում էին ֆեբրուա. այստեղից էլ` ֆեբրուարիոս (փետրվար) ամսվա անվանումը։ Լուպերկալիա տոնը նշվել է դարեր շարունակ։ Լուպերկի պաշտամունքը անկում է ապրել Հռոմում քաղաքացիական պատերազմների ժամանակ, բայց վերականգնվել Օգոստոսի կողմից։ 496 թվականին Հռոմի պապ Գելասիոս Iը փոխել է Լուպերկալիաները սուրբ Վալենտինի օրվա, որպեսզի արմատախիլ անի հեթանոսական սովորույթները։


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Լուպերկալիաներ
Listen to this article