Լուսապսակ (կրոն)
From Wikipedia, the free encyclopedia
Լուսապսակ (անգլ.՝ halo, հունարեն ἅλως, halōs[1], հայտնի նաև որպես նիմբուս, օրեոլա, գլորիոլ), լուսային ճառագայթներից կազմված թագ կամ լույսի շրջանակ[2], որով մարդը պատկերվել է կերպարվեստում։ Օգտագործվել է տարբեր կրոնների սրբապատկերագրության մեջ սրբերի կերպարներ պատկերելու համար և որոշակի ժամանակաշրջանում եղել նաև ղեկավարների կամ հերոսների պատկերման ձևը։ Հին Հունաստանի, Հին Հռոմի, Քրիստոնեության, Հինդուիզմի, Բուդդայականության ու Իսլամի կրոնական արվեստում սրբերը պատկերվել են շրջանաձև փայլուն լուսապսակով (ասիական արվեստում բոցերի լուսապսակով) գլխի կամ ամբողջ մարմնի շուրջ․ վերջինը հաճախ կոչվում է մանդոռլա։ Լուսապսակները կարող են պատկերված լինել ցանկացած գույնով կամ գույների ցանկացած համադրությամբ, սակայն լույս պատկերելիս ամենից հաճախ օգտագործվել են ոսկեգույնը, դեղինը կամ սպիտակը, իսկ բոց պատկերելիս՝ կարմիրը։