Լրագրողներ առանց սահմանների
միջազգային հասարակական կազմակերպություն, որը պաշտպանում է մամուլի ազատությունը և տեղեկատվության ազատությունը / From Wikipedia, the free encyclopedia
Լրագրողներ առանց սահմանների կամ ԼԱՍ (ֆր.՝ Reporters sans frontières (RSF)), ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպություն, հիմնադրվել է 1985 թվականին Մոնպելիեում[2], կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում։ Կազմակերպության առաքելությունն է ԶԼՄ-ների ազատություն, լրագրողների և օգտատերերի պաշտպանություն ամբողջ աշխարհում[3]։ Կազմակերպությունը պայքարում է գրաքննության դեմ և անազատության մեջ գտնվող այն լրագրողների ազատ արձակման համար, ովքեր ազատազրկվել են մասնագիտական գործունեության համար։ Ընդ որում, կազմակերպությունը հենվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19 հոդվածի վրա։ 2005 թվականին Եվրախորհրդարանի կողմից արժանացել է Սախարովի անվան մտքի ազատության մրցանակի։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն իր կայքում[4] ամեն տարի հրապարակում է աշխարհի ավելի քան 160 երկրներում խոսքի ազատության ինդեքսը։
«L’information est précieuse, protégeons-la» |
Լրագրողներ առանց սահմանների | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Ֆրանսիա |
Հապավում | RSF |
Հիմնադրված | 1985 |
Գլխադասային գրասենյակ | Փարիզ |
Գլխավոր քարտուղար | Pierre Haski?, Éric Chol?, Alain Le Gouguec? և Dominique Gerbaud? |
Անձնակազմ | մոտ 121 մարդ |
Հիմնադիր | Robert Ménard?, Émilien Jubineau?, Jacques Molénat? և Rémy Loury? |
Պարգևներ | |
Կայք | rsf.org/fr(ֆր.), rsf.org/en(անգլ.), rsf.org/es(իսպ.), rsf.org/pt-br, rsf.org/ar(արաբ.) և rsf.org/fa(պարս.) |