հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Ալեքսանի Ալավերդյան (Մելիք-Ալավերդյան), (մարտի 19 (31), 1887[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 15, 1963[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1951)։
Լևոն Ալավերդյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 19 (31), 1887[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 15, 1963[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
1890 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս, սովորել տեղի Ներսիսյան դպրոցում։ Մասնակցել է Պողոս Արաքսյանի Ամո Խարազյանի և Մուրակոյի թատրոններում գործող հայկական խմբերի ներկայացումներին։ 1907 թվականին մտել է Արտիստական ընկերության խմբի մեջ։ Բեմական առաջին ուսուցիչներն են եղել Հովհաննես Աբելյանը և Սիրանույշը։ 1908 թվականին Աբելյան-Արմենյան խմբի հետ մեկնել է Պոլիս, Զմյուռնիա, իսկ 1910-1911 թվականներին՝ Պարսկաստան։ Այնուհետև աշխատել է Բաքվի մշակութային ընկերության դրամատիկական խմբում, ամռանը մեկնել է Երևան, Ալեքսանդրապոլ, Բայազետ, Վան, 1913-1916 թվականներին խաղացել է Թիֆլիսի դրամատիկական խմբում, 1919-1924 թվականներին՝ Պարսկաստանում։ Ապա աշխատել է Բաքվի հայկական դրամատիկական թատրոնում, 1933 թվականից՝ նորից Թիֆլիսում[2]։
Իր բեմական գործունեության ընթացքում կերտել է բազմաթիվ դերեր, ինչպես՝ Կակուլի, Զիմզիմով (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»), Բրիլիանդով (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Օգսեն (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար Աղբար»), Թովմաս (Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պոլոնիուս (Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»), Բրաբանցիո, Յագո (Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո») և այլն։
1935 թվականին նշվել է նրա բեմական գործունեության 25-ամյակը[3]։
Դեր | Ներկայացում | Հեղինակ |
---|---|---|
Բրիլիանտով | «Էլի մեկ զոհ» | Գաբրիել Սունդուկյան |
Բարխուդար | «Նամուս» | Ալեքսանդր Շիրվանզադե |
Էլիզբարյան | «Պատվի համար» | Ալեքսանդր Շիրվանզադե |
Սաղաթել | «Պատվի համար» | Ալեքսանդր Շիրվանզադե |
Կակուլի | «Պեպո» | Գաբրիել Սունդուկյան |
Զիմզիմով | «Պեպո» | Գաբրիել Սունդուկյան |
Օգսեն | «Պաղրասար ախպար» | Հակոբ Պարոնյան |
Թովմաս | «Ատամնաբույժն արևելյան | Հակոբ Պարոնյան |
Պոլոնիուս | «Համլետ» | Շեքսպիր |
Բրաբանցի | «Օթելլո» | Շեքսպիր |
Յագո | «Օթելլո» | Շեքսպիր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.