հայ փիլիսոփա From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Եղիայի Արիսյան (հունվարի 19 (փետրվարի 1), 1903[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1938[1][2]), հայ պետական և կուսակցական գործիչ, փիլիսոփա, մանկավարժ։
Լևոն Արիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19 (փետրվարի 1), 1903[1][2] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | 1938[1][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երամյան վարժարան[1] և Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ (1925)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | ՀԿԿ և Երևանի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Անդամություն | Սպարտակ[1] |
Լևոն Արիսյանը ծնվել է Վանում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական «Երամյան» դպրոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քույրերի հետ գաղթել է Երևան։ 1916 թվականին մեկնել է Կիսլովոդսկ՝ հորեղբոր մոտ ուսումը շարունակելու։ 1917 թվականին փոխադրվել է Թիֆլիս և ընդունվել գիմնազիա։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, ավարտել արական գիմնազիան։ 1919 թվականին ընդգրկվել «Սպարտակ» կազմակերպության, 1920 թվականի փետրվարին՝ կոմունիստական կուսակցության շարքերը։ 1921-1925 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը, որից հետո աշխատել է ՀԿ(բ) կ Կենտկոմում որպես մամուլի մասնաճյուղի վարիչ։
1927 թվականին եղել է Երևանի պետական համալսարանի ուսումնական մասի պրոռեկտորը և դասավանդել է համալսարանում։ Համալսարանում մեկ տարի աշխատելուց հետո 1928 թվականին ընդունվել է Մոսկվայի հասարակական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի ռուսաստանյան ասոցացիայի ասպիրանտուրան։ 1933 թվականին հրավիրվել է Հայաստան և նշանակվել լուսավորության ժողովրդական կոմիսար։ 1934 թվականին եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը։ 1936 թվականին նորից նշանակվել է լուսավորության ժողովրդական կոմիսար։ 1931 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
Գիտական հետազոտությունները նվիրված են իմացաբանության հարցերին, գերմանացի նշանավոր փիլիսոփա Իմանուել Կանտի և նորկանտականների փիլիսոփայական հայացքների քննական վերլուծությանը[3]։
1957 թվականին Երևանում ռուսերենով լույս է տեսել Լևոն Արիսյանի «Իմացության տեսության պատմությունից» մենագրությունը[4][5]։
1962 թվականին Երևանում հիմնադրված թիվ 127 դպրոցը կոչվում է մեծ մտավորականի անունով։
1938 թվականին, 35 տարեկանում անհիմն բռնադատվել է, գնդակահարվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.