Լևոն Միրզոյան
From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Եսայիի Միրզոյան (նոյեմբերի 18 (30), 1897[1], Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ[1] - փետրվարի 26, 1939(1939-02-26), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18 (30), 1897[1] |
Ծննդավայր | Աշան, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ[1] |
Մահացել է | փետրվարի 26, 1939(1939-02-26) (41 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պետական գործիչ և կուսակցական աշխատող |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե |
Levon Mirzoyan Վիքիպահեստում |
Ծնվել է Լեռնային Ղարաբաղում, գյուղացու ընտանիքում, 1917 ընդունվել է բոլշևիկյան կուսակցություն։ 1919 թվականից անցել է ակտիվ կուսակցական աշխատանքի։ 1926 - 1929 թվականներին Ադրբեջանական ՍՍՀ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։ 1929-1933 թվականներին եղել է Պերմի շրջկոմի կուսակցական քարտուղար, հետո Ուրալի մարզկոմի 2-րդ քարտուղար։, 1933-1937 թվականներին՝ Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղար։ ԽՍՀՄ կենտգործկոմի անդամ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով[2]։
1938 թվականին Միրզոյանը նամակ է ուղարկել Ստալինին և Մոլոտովին, որով բողոքում է կորեացիներին 1936 թվականին Պրիմորիեյից Ղազախստան տեղափոխելու դեմ, քանի որ հյուսիսային շրջաններում նրանք չէին կարող զբաղվել բրնձի մշակումով։ Միրզոյանը նաև Ստալինին իր բացասական վերաբերմունքն էր հայտնել ԷնԿաՎեԴե-ի (НКВД) գործելակերպի վերաբերյալ։ 1938 թվականին Միրզոյանին ձերբակալել են, բանտարկել Լեֆորտովո բանտում։ Գնդակահարել են 1939 թվականի փետրվարի 26-ին։ Արդարացվել է 1958 թվականին։