Լև Կուլեշով
խորհրդային կինոռեժիսոր, կինոտեսաբան, մանկավարժ (1899–1970) / From Wikipedia, the free encyclopedia
Լև Վլադիմիրովիչ Կուլեշով, (հունվարի 1 (13), 1899[1], Տամբով, Ռուսական կայսրություն[2] - մարտի 29, 1970(1970-03-29)[2][1][3] կամ մարտի 30, 1970(1970-03-30)[4], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային կինոռեժիսոր, կինոտեսաբան, մանկավարժ, պրոֆեսոր (1939), արվեստագիտության դոկտոր (1946)։ ՌԽՖՍՀ Ժողովրդական արտիստ (1969)։ ԽՄԿԿ անդամ 1945 թ.-ից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուլեշով (այլ կիրառումներ)
Լև Կուլեշով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1 (13), 1899[1] |
Ծննդավայր | Տամբով, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 29, 1970(1970-03-29)[2][1][3] (71 տարեկան) կամ մարտի 30, 1970(1970-03-30)[4] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և գյուտարար |
Աշխատավայր | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ամուսին | Ալեքսանդրա Խոխլովա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Lev Kuleshov Վիքիպահեստում |
Նկարահանել է «Միստր Վեստի արտասովոր արկածները բոլշևիկների երկրում» (1924 թ.), «Ըստ օրենքի» (1926 թ., ըստ Ջ. Լոնդոնի «Անսպասելին» պատմվածքի), «Մեծ մխիթարողը» (1933 թ., Օ Հենրիի կենսագրության մոտիվներով)։ 1944 թ.-ից դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում (ռեժիսորական արվեստանոցի ղեկավար)։ Կինոարվեստի տեսությանն ու պրակտիկային նվիրված ուսումնասիրությունների, այդ թվում՝ «Կինոռեժիսուրայի հիմունքները» (1941 թ.) գրքի հեղինակ է։