հայ խորհրդային կենսաֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Լև Արամի Փիրուզյան (հուլիսի 16, 1937[1], Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 4, 2013, Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային կենսաֆիզիկոս։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1974)։ ԽՄԿԿ անդամ (1963)։ ԽՍՀՄ-ում տեսական ու փորձարարական ֆիզիոլոգիայի և բժշկական կենսաֆիզիկայի հիմնադիրներից։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ[2]։
Լև Փիրուզյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1937[1] Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 4, 2013 (76 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | կենսաֆիզիկա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ամուսին(ներ) | Էլեոնորա Փիրուզյան |
Երեխա(ներ) | Անաստաս Լևի Փիրուզյան |
Արամ Փիրուզյանի որդին։ Անաստաս Փիրուզյանի հայրը։ Էլեոնորա Փիրուզյանի ամուսինը։
1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, 1965 թվականից՝ լաբորատորիայի, 1970 թվականից՝ բժշկական կենսաֆիզիկայի բաժնի վարիչ, միաժամանակ (1972-1984)՝ քիմիական միացությունների կենսաբանական փորձարկումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1980 թվականից՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Փիրուզյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են օրգանիզմում ախտաբանական պրոցեսների առաջացման, դրանց զարգացման և վերացման հարցերի, կենսաբանական օբյեկտների վրա արտաքին ֆիզիկական և քիմիական գործոնների (մագնիսական և էլեկտրական դաշտ, ֆիզիոլոգիապես ակտիվ միացություններ, լազերային ճառագայթներ և այլն) ազդեցության մոլեկուլային և բջջային մեխանիզմների ուսումնասիրությանը։ Փափազյանի և աշխատակիցների հետազոտությունների շնորհիվ ձևավորվել է գիտական նոր ուղղություն՝ ժամանակակից բժշկական կենսաֆիզիկան[3][4]։ Փիրուզյանը եղել է ամերիկյան աստղագնացության (1971) և կենսաաստղագնացության միջազգային (1980) ակադեմիաների իսկական անդամ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.