Խալիլ
From Wikipedia, the free encyclopedia
Խալիլ (Halil), Հալիլ փաշա Քութ (1882[1] կամ 1881, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 20, 1957(1957-08-20), Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք զինվորական գործիչ, գեներալ։ Էնվերի հորեղբայրը։ 1914 թվականին եղել է «Թեշքիլաթ-ը մահսուսայի» ղեկավարը։ 1916-18 թվականներին` 6-րդ բանակի հրամանատար (Միջագետքում)։ Լինելով «Մեծ Թուրանի» ցնորամիտ գաղափարի ջատագով՝ փորձել է այդ գաղափարն իրականացնել թյուրքալեզու ցեղերով բնակեցված տարածքները նվաճելով և հայ ժողովրդին (որպես խոչընդոտ) ոչնչացնելով։ 1918 թվականի մարտին Էնվերի եղբայր Նուրի փաշայի հետ Ատրպատականում բանակցել է մուսավաթականների հետ, ինչի արդյունքում որոշվել է, որ մուսավաթականները աջակցեն թուրքական բանակին՝ գրավելու Առանը (այժմյան Ադրբեջանի տարածքը)։
Խալիլ | |
---|---|
թուրքերեն՝ Halil Kut | |
1882[1] կամ 1881 - օգոստոսի 20, 1957(1957-08-20) | |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա[1] |
Քաղաքացիություն | Թուրքիա և Օսմանյան կայսրություն |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | Mirliva? և գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Էլ-Քութի պաշարում, Պարսկական արշավ, Fall of Baghdad? և Battle of Hanna? |
Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ |
1918 թվականի մայիսի 15-ին Խալիլի զորքերը զավթել են Ալեքսանդրապոլը, այնուհետև Ատրպատականով արշավել Բաքու և, գրավելով այն (1918 թվականի սեպտեմբեր), կոտորել տեղի հայերին (շուրջ 30 հազար մարդ)։ 1920 թվականի մարտին Խալիլը, Նուրի փաշան և մուսավաթականները հրդեհել են հայկական Շուշի քաղաքը (Ղարաբաղ), կոտորել հայ բնակչության մեծ մասին (35 հազար մարդ)։
Քութն իր հուշերում նշել է, որ անձամբ սպանել է «ավելի կամ պակաս» 300000 մարդ[2][3][4]։ 1918 թվականին Երևանում Քութը բազմաթիվ հայերի մոտ հայտարարել է. «Ես փորձում էի ոչնչացնել ողջ հայ ազգը մինչև վերջին մարդը»[3][2][5]։