From Wikipedia, the free encyclopedia
Խակասերեն (խակ.՝ Хакас тілі, тадар тілі), խակասների լեզուն, պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի խակաս-օղուգյան խմբի խակասական ենթախմբին։ Խոսվում է հիմնականում Կրասնոյարսկի երկրամասի Խակասիայում և հարակից վայրերում։ Խոսողների թիվը՝ մոտ 79 000 (2022)։ Խակասերենն ունի 6 բարբառ։ Հնչյունական կազմը հարուստ է ձայնավորներով (թվով 17), շեշտը ուժային է, հիմնականում վերջնավանկային։ Գոյականն ունի 8 հոլով, նաև՝ ստացական առման, թվի քերականական կարգեր։ Բայը ևս հարուստ է կարգերով (5 եղանակ)։ Խակասերենը գրավոր լեզու է 1926 թվականից այբուբենը՝ նախ ռուսագիր, 1929 թվականից՝ լատինագիր, 1939 թվականից՝ կրկին ռուսագիր։
Խակասերեն | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Yenisei Turkic? |
Երկրներ | Ռուսաստան[1] |
Խոսողների քանակ | 42 604 մարդ[2] |
Վերահսկող կազմակերպություն | Khakass Research Institute of Language, Literature and History? |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր[3] և խոցելի |
Գրերի համակարգ | խակասերեն գիր |
IETF | kjh |
ԳՕՍՏ 7.75–97 | хак 755 |
ISO 639-3 | kjh |
Khakas language Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.