Խաղաքարտեր
From Wikipedia, the free encyclopedia
Խաղաքարտեր, ստվարաթղթե կամ պլաստմասսայե ուղղանկյուն քարտեր։ Օգտագործում են քարտային խաղերի, բախտագուշակության, աճպարարական հնարքներում (ֆոկուս) և այլն։ Խաղաքարտերի 1 հավաքածուն կոչվում է խաղատրցակ։ Քարտի այն երեսը, որը ցույց է տալիս քարտի նշանակությունը, կոչվում է քարտի երես, իսկ մյուս կողմը՝ շապիկ։ Մի կապուկի բոլոր շապիկները նույնն են։ ժամանակակից խաղերում օգտագործում են ֆրանսիական կամ նրա անգլիական (քանակով ավելի քիչ) տարատեսակները։ Որոշ խաղերում օգտագործում են հատուկ կոլեկցիոներական քարտեր։