From Wikipedia, the free encyclopedia
Խաղխաղի կամուրջ, կամուրջ Յանխլի գյուղի արևելյան եզրին՝ Զակամ գետի վրա, Զակամ գավառի տարածքում։ Ծովի մակերևույթից ունի 110 մ բարձրություն[1]։
Կառուցման ժամանակն անհայտ է, սակայն կամրջախելերի ստորին շարվածքի վաղ միջնադարին բնորոշ կառուցողական և քարի մշակման առանձնահատկությունները թույլ են տալիս ենթադրելու, որ կամուրջն ավանդվել է մեր թվարկության առաջին դարերից՝ Խաղխաղի՝ Հայ Արշակունիների (66-428) արքայական ձմեռանոց եղած ժամանակներից։ Հետագայում կատարված բազմաթիվ նորոգությունների շնորհիվ կանգուն է եղել մինչև 11-րդ դարի սկզբները[1]։
Դեռևս 1890 թվականին բանահավաք Սարգիս Քամալյանը նկարագրել է կամուրջը[1]․
․․․ 3 ահագին կամար ունի և լայնանիստ սներ, որոնց մեջը դատարկ է, ծառայում է իբրև պահեստատեղի։ Մեջտեղի ոտը երկու կողմից դռներ ունի։ Կամուրջը խախտված է, չի բանում․․․Տեղը կոչվում է Խննալու կամ Խլխլանա։ |
Թռիչքի երկարությունը 8,80 մ է, անցուղու լայնությունը՝ 4,23 մ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.