Խամսա
From Wikipedia, the free encyclopedia
Խամսա, ափաձև հմայագիր, առավելապես տարածված է Մաղրիբում և Մերձավոր Արևելքում և կիրառվում է որպես զարդ կամ պատի կախազարդ[1][2]։ Իրենից ներկայացնում է բացված աջ ձեռք, որին վերագրված են պաշտպանիչ հատկություններ։ Համաձայն մերձավորարևելյան հավատացյալների տեսակետների՝ խամսան պաշտպանում է չար աչքից։
Խամսան արաբերեն բառ է, որը նշանակում է «հինգ». նաև խորհրդանշում է ձեռքի հինգ մատները[3][4][5]։ Հրեական մշակույթում նույնպես խամսան կապված է հինգի (որպես ձեռքի հինգ մատների խորհրդանիշ) հետ[6]։
Խամսան ընդունված է նաև անվանել Ֆաթիմայի ձեռք՝ ի պատիվ Մուհամմադ մարգարեի դուստր Ֆաթիմայի[7]։, Մարիամի ձեռք, Միրիամի ձեռք, Աստվածուհու ձեռք։