Խաչակապ

From Wikipedia, the free encyclopedia

Խաչակապmap

Խաչակապ (ադրբ.՝ Quşçu, Կուշչի), նախկին հայկական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանում՝ Կոշկարչայ գետի հովտում, Դաշքեսանից (Քարհատ) 6,5 կմ հյուսիս։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղուշչու (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Փակել

Կուշչի (Ղուշչի) անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1]։

Պատմական ակնարկ

Պատմականորեն այն տեղակայված է եղել Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Խաչակապ գյուղում եղել է հայկական մելիքություն։ 18-րդ դարում այստեղ իշխել է մելիք Մովսեսը։ Այդ մասին տեղեկություններ է հայտնում Րաֆֆին իր «Խամսայի մելիքություններ» գրքում։ 1936 թվականին գյուղի բազմադարյա հայկական անվանումը ադրբեջանական իշխանությունների կողմից փոխարինվել է Կուշչիի (Ղուշչի)։

Գյուղի հայ բնակչությունը բռնագաղթել է 1988-1989 թվականներին՝ Ադրբեջանի իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության շրջանակներում։ Բնակչության մի մասը հաստատվել է Լոռու մարզի Նոր Խաչակապ (նախկինում Սարալ) և Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղերում։

Բնակչությունը

Գյուղի բնակչությունը զբաղվում էր կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղում կար հայկական միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, երեք գրադարան, հիվանդանոց և մանկապարտեզ։

1970[2]1979[3]1989[4]2011
365878329400

Պատմական հուշարձաններ

Շրջակայքում եղել են բազմաթիվ խաչքարեր։ Այստեղ է գտնվում 4-րդ դարում կառուցված Թարգմանչաց վանքը։ Ըստ ավանդության՝ այստեղ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը։

Հետաքրքիր փաստեր

Հայտնի մարդիկ

Խաչակապում են ծնվել.

Արտաքին հղումներ

Տեսանյութեր

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.