Խաչիկ Համբարյան
From Wikipedia, the free encyclopedia
Խաչիկ Մինասի Համբարյան (սեպտեմբերի 22, 1919(1919-09-22), Նալբանդ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] - հուլիսի 29, 2004(2004-07-29), Մոսկվա, Ռուսաստան), գեներալ-գնդապետ (1969)։ Ռազմական գիտությունների թեկնածու (1965)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Համբարյան | |
---|---|
սեպտեմբերի 22, 1919(1919-09-22) - հուլիսի 29, 2004(2004-07-29) (84 տարեկան) | |
Ծննդավայր | Նալբանդ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ-գնդապետ[1] |
Հրամանատարն էր | 11-րդ գվարդիական բանակ և 79-րդ մոտոհրաձգային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիա (1959)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1948)[1] |
Պարգևներ |
Ավարտել է Մ. Ֆրունզեի անվան (1948) և Գլխավոր շտաբի (1959) ռազմական ակադեմիաները։ ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ եղել է մոտոհրաձգային դասակի, վաշտի, գումարտակի, 1944 թվականից՝ գնդի հրամանատար։ Աչքի է ընկել Բելառուսիայի ազատագրման, 1945 թվականին՝ Քյոնիգսբերգի գրավման ժամանակ։ 1948-1957 թվականներին ծառայել է Հեռավոր Արևելքում, Կուրիլյան կղզիներում, Սախալինում (գնդի, դիվիզիայի հրամանատար)։ 1968 թվականից՝ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ՝ ցամաքային զորքերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ և ռազմական խորհրդի անդամ։ ՌԽՖՍՀ (1963), ԲԽՍՀ (1967) ԳԽ պատգամավոր։ 1989 թվականից՝ պաշտոնաթող։
- Խաչիկ Համբարյանի անունով է կոչվում ծննդավայրի միջնակարգ դպրոցը։