Խարզանի գավառակ
From Wikipedia, the free encyclopedia
Խարզան, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառում։ Գտնվում էր Սասունի հարավարևելյան կողմում, Մոտկանի գավառակից հարավ։ Կենտրոնը Զոխ ավանն էր։
Արագ փաստեր Գավառակ, Վարչական տարածք ...
Գավառակ | |
---|---|
Խարզան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթԲիթլիսի վիլայեթ |
Գավառ | Սղերդի գավառ |
Այլ անվանումներ | Խալդան, Խալտան, Խարզանք, Հարզան, Ղարզան |
Բնակչություն | 13 000[1] մարդ (1891) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | խարզանցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Փակել
Լեոն Խարզանը նույնացնում է պատմական աղձնիքի Քեղ կամ Քաղ գավառին։ Ըստ Ն. Ադոնցի տարածքը համապատասխանում է Կուլլիմերի նահանգին։ Վ. Տոմաշենի ուսումնասիրությունների համաձայն Խարզան և Հազզո գավառակները միասին կազմել են հին Սասունը։
XIX դարի սկզբին Խարզանը պատկանում էր Դիարբեքիրի փաշայությանը և կրում էր Հզու կամ Խզու անվանումը։
Խարզանը հայտնի էր խաղողով և գինիով։