Խարթում
Սուդանի մայրաքաղաքը / From Wikipedia, the free encyclopedia
Խարթումը (արաբ․՝ الخرطوم al-Kharṭūm) Սուդանի մայրաքաղաքն է։ Գտնվում է Սպիտակ Նեղոս և Կապույտ Նեղոս գետերի միախառնման տեղում։ Այստեղից հոսում է Նեղոս գետը դեպի հյուսիս Եգիպտոսով մինչև Միջերկրական ծով։
Խարթում | |
---|---|
արաբ․՝ الخرطوم | |
Խարթումը գիշերով | |
Տեսակ | քաղաք, մայրաքաղաք և մեծ քաղաք |
Երկիր | Սուդան[1] |
Վարչատարածք | Խարթում |
ԲԾՄ | 382 մետր |
Մակերես | 30 000 կմ²[2] |
Ջրլիցի ափին | Նեղոս, Սպիտակ Նեղոս և Կապույտ Նեղոս |
Օմդուրմանի, Հյուսիսային Խարթումի և արվարձանների հետ կազմում է միասնական՝ «եռյակ քաղաք», ագլոմերացիա, մոտ 5 345 000 մարդ (2018)[[3]։ Սպիտակ և Երկնագույն Նեղոսների միախառնման վայրում գետային նավահանգիստ է, երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց։ Երկրի քաղաքական, մշակութային և առևտրական կենտրոնն է։ Կա տեքստիլ, սննդի, տրիկոտաժի արդյունաբերություն։ Ունի օդանավակայան, համալսարան։ Խարթումում գտնվում է Սուդանի թանգարանը։
Խարթումը հիմնադրել է Եգիպտոսի թուրք կառավարիչ Մուհամեդ Ալիի որդի Իսմայիլը, 1820-ական թվականներին։ 1830 թվականից՝ Սուդանի մայրաքաղաքը։ XIX դարի կեսից դարձել է Սուդանի և Հյուսիս-Արևելյան Աֆրիկայի առևտրային կարևոր կենտրոն։ 1881 - 1898 թվականների մահդիստների ապստամբության ժամանակ ավերվել է, և մայրաքաղաքը տեղափոխվել է Օմդուրման։ Անգլիացիները՝ ապստամբությունը ճնշելուց հետո (1898) Խարթումը դարձրել են Անգլո-Եգիպտական Սուդանի մայրաքաղաքը։ Առաջին (1914 - 1918) և հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմներից (1939 - 1945) հետո Խարթումը Սուդանի ազգային-ազատագրական շարժման կարևոր կենտրոններից է եղել։