Խոան Սեբաստիան
From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Մանուել Ֆիգերոա Ֆիգերոա (իսպ.՝ José Manuel Figueroa Figueroa)[2][3], հայտնի է որպես Խոան Սեբաստիան (իսպ.՝ Joan Sebastian, (արտասանություն: [xoˈan seβaˈstjan]), ապրիլի 8, 1951(1951-04-08)[1], Juliantla, Taxco de Alarcón, Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 13, 2015(2015-07-13)[1], Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի երգիչ, երգահան[4][5]։ Գրել է ավելի քան 1000 երգ, այդ թվում երգեր Վիսենտե Ֆերնանդեսի, Պեպե Ագիլարի, Ռոսիո Դուրկալի համար[6]։ Նրա երաժշտությունը լատինական փոփի, ռանչերայի և գրուպերայի խառնուրդ է։ Յոթ անգամ արժանացել է Լատինական Գրեմմի մրցանակի, հինգ անգամ՝ Գրեմմի մրցանակի։ Գրեմմիի պատմության մեջ ամենաշատ գրեմմի մրցանակ ունեցող մեքսիկացի երաժիշտն է[7]։
Խոան Սեբաստիան | |
---|---|
Ի ծնե անուն | իսպ.՝ José Manuel Figueroa Figueroa |
Նաև հայտնի է որպես | Joan Sebastian |
Ծնվել է | ապրիլի 8, 1951(1951-04-08)[1] Juliantla, Taxco de Alarcón, Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | հուլիսի 13, 2015(2015-07-13)[1] (64 տարեկան) Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դերասան, բանաստեղծ, երաժշտական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ |
Լեյբլ | Musart? |
Ամուսին | Maribel Guardia? |
Պարգևներ | |
Կայք | joansebastian.com |
Joan Sebastian Վիքիպահեստում |
Հանդես է եկել նաև որպես դերասան։ Դերասանական դեբյուտը կայացել է 1996 թվականին մեքսիկական «Tú y Yo» (Դուք և ես) հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերն է եղել նախկին կինը և որդու՝ Խուլիանի մայրը՝ Մարիբել Գուարդիան։ Մահացել է 64 տարեկան հասակում՝ ոսկորի քաղցկեղից։ ԱՄՆ-ում Սեբաստիանն ունեցել է երկու թիվ 1 ալբոմները Billboard Top Latin Album-ում և յոթ լավագույն երգերը Hot Latin Song-ում[8]։