Խոյեր (Ovis), սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր, որոճող կենդանիների ցեղ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 160 սմ, քաշը՝ 40 - 200 կգ։
Արուներն ունեն խոշոր, ծանր պտուտակաձև եղջյուրներ, որոնց ծանրության շնորհիվ խոյերը գլուխը պահում են բարձր և քիչ ետ ընկած, հպարտ տեսքով։ Որոշ տեսակներ ունեն այտամորուք։ Ապրում են բաց տարածություններում, հիմնականում բարձր (մինչև 5, 5 հզ. մ բարձրության) լեռնային շրջաններում։ Սնվում են խոտաբույսերով։ Սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում, ունենում են 1 - 2 ձագ։ Կյանքի տևողությունը 12 - 15 տարի է։ Օգտագործվում է միսը և մորթին։ Շատ վայրերում խոյերի քանակը խիստ կրճատվել է, և այժմ որսը մասամբ արգելված է։ Ընտանի ոչխարի նախնիներն են։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոյեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոյեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 71)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.