From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Կարլոս Մարիատեգի Լա Չիռա (իսպ.՝ José Carlos Mariátegui La Chira, հունիսի 14, 1894[1] կամ հունիսի 14, 1895[2], Moquegua, Պերու[3] - ապրիլի 16, 1930[1][2], Լիմա, Պերու[3]), պերուացի քաղաքական գործիչ, հասարակագետ, գրաքննադատ։
Խոսե Կարլոս Մարիատեգի իսպ.՝ José Carlos Mariátegui La Chira | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1894[1] կամ հունիսի 14, 1895[2] |
Ծննդավայր | Moquegua, Պերու[3] |
Մահացել է | ապրիլի 16, 1930[1][2] |
Մահվան վայր | Լիմա, Պերու[3] |
Գերեզման | Պաստոր Մաթիաս Մաեստրո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Պերու |
Մասնագիտություն | լրագրող, սոցիոլոգ, հրատարակիչ, քաղաքական տեսաբան, ակնարկագիր և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | La Prensa? |
Ամուսին | Anna Chiappe? |
Կուսակցություն | Peruvian Communist Party? |
Երեխաներ | Sandro Mariátegui? և Javier Mariátegui? |
Ստորագրություն | |
José Carlos Mariátegui Վիքիպահեստում |
1918 թվականից մասնակցել է բանվորական շարժմանը, 1919 թովականին արտաքսվել երկրից, մեկնել Եվրոպա։ Ներկա է եղել Իտալիայի կոմկուսի հիմնադիր համագումարին (1921) և 1922 թվականի Ջենովայի կոնֆերանսին։ Վերադառնալով Պերու (1923)՝ պրոպագանդել է մարքսիզմ-լենինիզմ։ Առաջիններից մեկը տվել է Լատինական Ամերիկայի պատմության և մշակույթի մարքսիստական վերլուծությունը։ Մարիստեգին նպաստել է Լատինական Ամերիկայում խորհրդային գրականության ժողովրդականացմանը։ 1926 թվականից հրատարակել է «Ամաուտա» («Amauta», մինչև 1930 թվականը) հանդեսը, որի շուրջ համախմբել է մայրցամաքի բազմաթիվ մշակութային գործիչների, 1928 թվականից՝ «Լաբոր» («Labor») բանվորական թերթը։ 1928 թվականին հիմնել է Պերուի կոմկուսը (մինչև 1930 թվականը կոչվել է սոցիալիստական), եղել դրա առաջին գլխավոր քարտուղարը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.