Խոսրովիդուխտ (երաժիշտ)
բանաստեղծուհի և երաժիշտ / From Wikipedia, the free encyclopedia
Խոսրովիդուխտ (ծննդյան և մահվան թվականները անհայտ), VIII դարի կին երաժիշտ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրովիդուխտ
Արագ փաստեր Խոսրովիդուխտ, Ծնվել է ...
Խոսրովիդուխտ | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | երաժիշտ և բանաստեղծուհի |
Փակել
Գողթնի իշխան Վահան Գողթնացու քույրը։
Ըստ ավանդության, եղբոր նահատակության առթիվ (737 թ.) հորինել է «Զարմանալի է ինձ» գովքը, որը Հայոց եկեղեցին կանոնացրել և ներմուծել է Շարակնոցի մեջ։ Գովքն օժտված է գեղարվեստական բարձր արժանիքներով։
Խոսրովիդուխտի ստեղծագործությունը հայ հոգևոր երգարվեստի առաջին նմուշներից է, որտեղ առկա է յուրահատուկ երաժշտական ձևը, մեղեդու անկաշկանդ և ծավալուն զարգացումը։