From Wikipedia, the free encyclopedia
Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական վերստուգիչ հանձնաժողով, ԿՎՀ (ռուս.՝ Центральная ревизионная комиссия КПСС), ԽՄԿԿ բարձրագույն մարմիններից մեկը, որն ընտրվում էր համագումարի կողմից և, ըստ կանոնադրության, պատասխանատու էր կուսակցության ֆինանսական հաշվետվությունների, կուսակցության կենտրոնական մարմիններում գործերի ընթացքի արագության և ճշգրտության համար, աուդիտի ենթարկելով ԽՄԿԿ կենտկոմի դրամարկղն ու ձեռնարկությունները (կուսակցական դպրոցներ, հրատարակչություններ և այլն)[1]։
ԿՎՀ ստեղծելու հարցն առաջին անգամ դրվել էր կուսակցության XI համագումարում (1917) և արտահայտվել դրա ընդունած կանոնադրությամբ։ Չնայած այդ համագումարում ԿՎՀ չէր ընտրվել, սակայն համագումարը հանձնարարել էր այն կազմել Մոսկվայի մարզային կազմակերպության 3 և Պետրոգրադի քաղաքային կազմակերպության 2 ներկայացուցիչներից։ ԿՎՀ-ի հաշվետվություն առաջին անգամ լսվել էր ՌԿ(բ)կ VIII համագումարում (1919), որտեղ ընտրվել էր 3 հոգուց բաղկացած նոր կազմ[2].։
Կուսակցության IX-XI համագումարների նիստերում ԿՎՀ-ի հաշվետվություններ չէին լսվել և կազմի նորություններ չէին կատարվել։ Այնուամենայնիվ, այդ տարիներին ԿՎՀ-ն իրագործել էր իր վերահսկիչ գործառույթը կուսակցության Կենտկոմում միջոցների ստացման և ծախսման նկատմամբ, որի մասին կանոնավոր ներկայացվում էին գրավոր հաշվետվություններ։
ՌԿ(բ)Կ XI համագումարը (22) հաստատեց ԿՎՀ-ի կանոնադրություն, որում նախատեսվում էր, որ կուսակցության համագումարը ԿՎՀ-ն է ընտրում երեք հոգուց, Կենտկոմի հետ նույն ժամկետում։ Համագումարը միաժամանակ Կենտկոմին հանձնարարեց այդ փաստաթղթի հիման վրա համապատասխան կանոնադրություն մշակել տեղական ԿՎՀ-ների մասին։
Սկսած ՌԿ(բ) կ XII համագումարից կուսակցության բոլոր համագումարներում հաստատվեցին ԿՎՀ-ի հաշվետվությունները, անցկացվեցին նոր կազմի ընտրություններ։ Հանձնաժողովի թվական կազմը, կապված կուսանդամների քանակական աճի և գործի ծավալի մեծացման հետ, աճեց։
ԽՄԿԿ XXVI համագումարում (1981) ընտրված ԿՎՀ բաղկացած էր 75 կուսակցականից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.