Ավստրիայի խորհրդարանի շենք
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիայի խորհրդարանի շենք (գերմ.՝ Parlamentsgebäude, colloquially das Parlament), պետական շենք Վիեննայում, որտեղ 1918 թվականից մինչև այսօր նստում է Ավստրիայի խորհրդարանի ազգային և ֆեդերալ խորհուրդները։ Մինչ այդ շենքը հանդիսանում էր Ավստրո-Հունգարիական կայսրության պատգամավորների պալատ[1][2]։
Ավստրիայի խորհրդարանի շենք Parlamentsgebäude, colloquially das Parlamen | |
---|---|
Ավստրիայի խորհրդարանի շենք | |
Երկիր | Ավստրիա |
Նախագծի հեղինակ | Թեոֆիլ ֆոն Հանսեն |
Հիմնադրման թվական | 1883 |
Կարգավիճակ | գործող |
🌐 | parlinkom.gv.at |
Խորհրդարանի շենքը գտնվում է Վիեննայի Ներքին քաղաք շրջանի Ռինգշտրաս փողոցի վրա, Հոֆբուրգ պալատական համալիրի հարևանությամբ։ Բաց է տուրիստական այցելությունների համար։
Շենքը կառուցվել է 1874-1883 թվականներին, ճարտարապետ Թեոֆիլ ֆոն Հանսենի նախագծով։ Չնայած, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շենքը լուրջ ավերածությունների ենթարկվեց, բնօրինակ ինտերիերի մեծ մասը վերականգնվել է 1955-1956 թվականներին։
Խորհրդարանի շենքը զբաղեցնում է ավելի քան 13 500 քառ․մ տարածք։ Այն ունի ավելի քան 100 սենյակ, որոնցից ամենակարևորներն են Ազգային Խորհրդի, Ֆեդերալ Խորհրդի և նախկին կայսերական ներկայացուցչական պալատները (Abgeordnetenhaus)։ Շենքում կան նաև բազմաթիվ խորհրդակցական սենյակներ, գրադարաններ, ընդունելության սենյակներ, բարեր և սպորտզալեր։ Այս շենքում անցկացվում են մի շարք կարևոր պետական միջոցառումներ, այդ թվում Ավստրիայի նախագահի երդման արարողությունը և ամենամյա պաշտոնական ելույթը, որը տեղի է ունենում ազգային տոնի օրը՝ հոկտեմբերի 26-ին։