Խորվաթիայի բնակելի կղզիների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Սույն հոդվածում նշված են Խորվաթիայի բնակելի կղզիները։ Ադրիատիկ ծովի խորվաթական մասում գտնվում են բազմաթիվ կղզիներ, որոնցից 698-ը դասակարգվում են բուն կղզիների շարքին[1]։ Այսպիսով Խորվաթական կղզեխումբը Ադրիատիկ ծովի ամենամեծ կղզեխումբն է, իսկ Հունական ողջ միջերկրածովյան ավազանի՝ երկրորդը[2]։
698 կղզիներից միայն 47-ը ունեն մշտական բնակչություն։ 1921 թվականին կղզիների բնակչության ընդհանուր թիվը կազմել է 173503, որից հետո նվազել է[3]։ Ըստ 2001 թվականի մարդահամարի արդյունքների կղզիներում ապրում է 121606 մարդ, իսկ 1991 թվականին կազմել է 110953 մարդ։
Կղզիների տնտեսության հիմքը գյուղատնտեսությունը, ձկնորսությունը և զբոսաշրջությունն են։ Տեղական տնտեսության զարգացման մակարդակը համեմատաբար ցածր է, ուստի Խորվաթիայի կառավարությունը ցուցաբերում է տարբեր տեսակի աջակցություն և պաշտպանություն։