Խորվաթիայի խորհրդարանական ընտրություններ (1990)
From Wikipedia, the free encyclopedia
Խորհրդարանական ընտրությունները Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետությունում տեղի են ունեցել 1990 թվականի ապրիլի 22-ին և 23-ին, իսկ ընտրության երկրորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 6-7-ին։ Սա առաջին ազատ, բազմակուսակցական ընտրությունն էր Խորվաթիայում սկսած 1938 թվականից և առաջին այդպիսի Խորվաթիայի խորհրդարանի ընտրությունն էր սկսած 1913 թվականից։ Ընտրողների քվեարկեցին եռապալատ խորհրդարանի 356 մանդատների թեկնածուների օգտին․ առաջին փուլում տարբեր խորհրդարանական պալատների ընտրության մասնակցությունը եղել է 76․56%-ի և 84․54%-ի միջև։ Երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է 74․82%: Խորվաթիայի դեմոկրատական միությունը (ԽԴՄ) ստացավ 205 մանդատ՝ դուրս մղելով Խորվաթիայի կոմունիստների լիգային (ԽԿԼ) իշխանությունից և ավարտելով Խորվաթիայում 45-ամյա կոմունիստական կառավարման ժամանակաշրջանը։ Նոր խորհրդարանը առաջին հանդիպումը գումարեց մայիսի 30-ին՝ ընտրելով Ֆրանյո Տուջմանին Խորվաթիայի նախագահության նախագահի պաշտոնում, որը հետագայում վերանվանվեց Խորվաթիայի նախագահ։
Խորվաթիայի խորհրդարանական ընտրություններ (1990) | ||||
---|---|---|---|---|
1990 թվականի ապրիլի 22-23 և մայիսի 6-7 | ||||
Թեկնածու | Ֆրանյո Տուջման | Իվիցա Ռաչան | Սավկա Դաբչեվիչ Կուչար | |
Կուսակցություն | ԽԴՄ | ԽԿԼ | ԺՀԿ | |
| ||||
Տեսակ | Croatian parliamentary election? | |||
| ||||
Պաշտոն | Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր | |||
| ||||
Հաղթող | Stjepan Mesić? | |||
| ||||
Հաջորդ | 1992 Croatian parliamentary election? |
Ընտրությունը տեղի ունեցավ Հարավսլավական Ֆեդերացիայի ներսում քաղաքական ճգնաժամի, Հարավսլավիայի կոմունիստական լիգայի (ՀԿԼ) մասնատման և խորվաթների ու սերբերի միջև աճող էթնիկ բախումների ժամանակ։ Թեև ընտրություններում ԽԿԼ-ն ակնկալվում էր, որ կհաղթի ընտրություններում, ԽԴՄ-ն օգտվեց ազգային և քաղաքական բարեփոխումների հարցերից, որոնք դարձան մտահոգության գերիշխող խնդիրները և հաղթեց մեծ տարբերությամբ։ Ընտրություններից հետո ԽԿԼ-ն կորցրեց իր անդամների մեծ մասին, որոնց մեծ մասը միացավ ԽԴՄ-ին։ Ընտրարշավը սրեց էթնիկ մրցակցությունը, և փոխադարձ սադրիչ գործողությունները հանգեցրին խորը անվստահության։ Բացի այդ վախ առաջացավ հարևան Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության իշխանություններից։ Ընտրություններից մի քանի ամիս անց Խորվաթիայի խորհրդարանը ընդունեեց Խորվաթիայի սահմանադրությունը, որով երկրի պաշտոնական անվանումից հեռացրեցին «Սոցիալիստական» տերմինը և հեռացրեցին կոմունիստական խորհրդանիշները Խորվաթիայի դրոշից և զինանշանից։