Խորտակված «Ցինտիայի» ընկեցիկը
From Wikipedia, the free encyclopedia
Խորտակված «Ցինտիայի» ընկեցիկը[1] (ֆր.՝ L’Épave du Cynthia), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի վեպը, որը գրվել է Անդրե Լորիի հետ համահեղինակությամբ։ Անդրե Լորին ֆրանսիացի գրող-ֆանտաստ Պասկալ Գրուսսեի (ֆր. Paschal Grousset) կեղծանունն է։ Վեպը գրվել է 1885 թվականին։
Խորտակված «Ցինտիայի» ընկեցիկը ֆր.՝ L'Épave du Cynthia | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն և Անդրե Լորի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1885 |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1885 |
The Waif of the Cynthia Վիքիպահեստում |
Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում 1885 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը։ Գրքային առաջին հրատարակությունը՝ լայնածավալ ֆորմատով, լույս է ընծայվել 1885 թվականի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին (266 էջ, Ժորժ Ռուի 27 նկարազարդումներով)։ Այս գիրքը չի պատկանում «Անսովոր ճանապարհորդություններ» շարքին։ 1886 թվականին լույս է տեսնում վեպի փոքրածավալ հրատարակությունը (342 էջ)՝ նույնպես Ժորժ Ռուի նկարազարդումներով։
Ենթադրվում է, որ վեպը ամբողջությամբ պատկանում է Անդրե Լորիի գրչին և Ժյուլ Վեռնի անունը դրվել է որպես համահեղինակ միայն կոմերցիոն նպատակներով, որպեսզի ապահովվի գրքի հաջողությունը։