Խորտիցա
From Wikipedia, the free encyclopedia
Խորտիցա (ուկրաիներեն՝ Хортиця), Դնեպր գետի վրա գտնվող ամենամեծ կղզին է։ Գտնվում է Զապորոժիե քաղաքի մերձակայքում ԴնեպրոՀԵԿ-ից հոսանքով ներքև, յուրօրինակ բնական և պատմական համալիր է։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, երկարությունը՝ 12,5 կմ, լայնությունը միջինում 2,5 կմ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խորտիցա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Խորտիցա, Տեսակ ...
Խորտիցա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Ուկրաինա |
Վարչատարածքային միավոր | Զապորոժիեի մարզ |
Երկարություն | 12,5 կմ |
Լայնություն | 2,5 կմ |
Մակերես | 23,59 կմ² |
Փակել
2007 թվականին ճանաչվել է «Ուկրաինայի յոթ հրաշալիքներից» մեկը։
Գոյություն ունեն կղզու անվան առաջացման մի քանի վարկածներ։ Համարվում է, որ կղզին (ձեռագիր արձանագրություններում՝ Խռտիչ կղզի (Хъртичь остров)) ստացել է իր անվանումը հարևան Խորտիցա գետից, որի անունը նշանակում է «արագ»[1]։