From Wikipedia, the free encyclopedia
Խունիսավանք, միջնադարյան հայկական վանք, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է պատմական Փառիսոսի թագավորության տարածքում, Կոմինտերն գյուղի հարավային կողմում, Շամխոր գետի ձախ ափին, Գետաբակ բնակավայրից, որը հարուստ է անտառապատ լեռներով և պղնձահանքով, 2 կմ արևելք[1][2][3]։
Խունիսավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Կոմինտերն, Գետաբեկի շրջան, Ադրբեջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | կիսավեր |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 9-րդ դար |
Խունիսավանքը կառուցված է եղել 9-րդ դարում (այլ տվյալներով 10-11-րդ դարերում[3])։ Դա Հայաստանի պատմության հետարաբական ժամանակաշրջանն էր, որը նշանավորված էր վերականգնված հայկական Անիի թագավորության տնտեսական և քաղաքական վերելքով։ Խունիսավանքի գմբեթի նման խաչաձև ոճով կառուցված է եղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում գտնվող Վարազգոմ վանքի եկեղեցին[4]։
Խունիսավանքում չեն պահպանվել արձանագրություններ[1]։
Եպիսկոպոս Մակար Բարխուտարեանցն իր «Արցախ» գրքում 1890-ական թվականների սկզբներին վկայել է՝
Հիմնուած է Նոր-Գետաբակի արևելեան հանդէպ, Գետաբակ անուն վտակի ձախ կողմում, որին մօտ է Մօլլալու թրքաբնակ գիւղն։ Փոքր վանքս ունի կաթուղիկէ և գեղեցիկ շինութիւն. բայց այժմ անմարդաբնակ - [5] |
Փոքրիկ գմբեթավոր եկեղեցին մինչև վերջերս կանգուն էր, սակայն 1983 թվականին Խունիսավանքի գմբեթն ամբողջությամբ փլվել է[3]։ Կառուցված է կոպտատաշ քարերով և չունի զարդաքանդակ, ունի խաչաձև հատակագիծ։ Ներսից սվաղված է կրաշաղախով։ Շուրջը կան շինությունների փլատակներ[3], որոնց մեծ մասը ներկայումս ծածկված է խիտ անտառով[1]։
Եկեղեցին ունի մեկ մուտք՝ արևմուտքից[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.