լեռ Հայաստանի Սյունիքի մարզում (Խուստուփ-Կատարի լեռներ) From Wikipedia, the free encyclopedia
Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռներում[1]։ Ունի 3201 մ բարձրություն[2]։
Խուստուփ | |
---|---|
Խուստուփ լեռան համայնապատկերը Կապան քաղաքից | |
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ |
Լեռնաշղթա | Խուստուփ-Կատարի լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3201 մ |
Խուստուփ լեռը հայտնի է նաև Խստուփ, Խուսդուփ, Խուստուպ, Խուստուֆ, Կուստուփ անուններով[3]
Խուստուփը կազմված է պորֆիրիտներից, կրաքարերից և մերգիլիտներից, որոնք մերկացած են ժայռերի, քարափների և քարաբեկորային կուտակումների ձևով։ Տիրապետում են սառնամանիքային հողմահարումներն ու ծանրահակ պրոցեսները։ Կան ալպյան մարգագետիններ։ Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը[4]։
Խուստուփ լեռան լանջին է թաղված հայ ռազմական, հասարակական գործիչ, փիլիսոփա Գարեգին Նժդեհը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.