Ծագող արևի երկրի դրոշ
From Wikipedia, the free encyclopedia
Ծագող արևի երկրի դրոշ (ճապ.՝ 旭日旗), Ճապոնիայի ռազմական դրոշ[1]։ Այս դրոշը օգտագործվում է հաջողություն ցականալու դեպքում[2], իսկ որպես ռազմական դրոշ առաջին անգամ օգտագործվել է Էդոյի ժամանակաշրջանում (1854 թվականից)։
1870 թվականի հունվարի 27-ին այն ընդունվել է որպես Մեյձիի ժամանակաշրջանի ազգային դրոշ քաղաքականության շրջանակում[3]։ Ներկայումս դրոշը շարունակում են օգտագործել ռազմածովայինները և փոփոխված տարբերակով՝ Ճապոնիայի ցամաքային զինված ուժերը, իսկ նրա պատկերը հայտնվում է ապրանքների և գովազդային պաստառների շարքում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում դրոշը օգտագործել են ճապոնական զորքերը Հարավային Կորեայի նվաճման և օկուպացիայի ժամանակ[4][5], իսկ Չինաստանում[6] այն համարվում է ճապոնական ռազմամոլության և իմպերիալիզմի խորհրդանիշը, իսկ նրա օգտագործումը համարվում է վիրավորիչ։