Ծածան
From Wikipedia, the free encyclopedia
Թաղոն,Ծածան (լատ.` Cyprinus carpio), Ծածանակերպերի կարգի, ծածանների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Արփա, Քասաղ գետերում, Արփի լճում, Արարատյան ՀԲ դաշտի ջրանցքներում, արհեստական լճակներում։ Հանդիպում է նաև Ախուրյանի, Ապարանի և մի շարք այլ ջրամբարներում (եզակի առանձնյակներ որսվել են նաև Սևանա լճում)։
Մարմնի երկարությունը մինչև 1 մ է, քաշը՝ 12 կգ։ Թեփուկները խոշոր են, ոսկեգույն։ Բեղիկները 2 զույգ են։ Մեջքի լողակը երկար է, հետույքային լողակում ունի ոսկրյա, սղոցաձև ճառագայթ։ Ապրում է Միջերկրական, Սև, Կասպից, Արալյան ծովերի ավազաններում, Հայաստանում՝ Արփի լճում, Արարատյան դաշտի ջրավազաններում, կլիմայավարժեցված է Ստեփանավանի շրջանի լճակներում։ Ձվադրում է բաժիններով, հունիս-հուլիս ամիսներին, դնում մինչև 1,5 մլն ձկնկիթ։ Սնվում է անողնաշարավոր կենդանիներով, ջրային բույսերով։ Ընտանեցված ծածանը կոչվում է «կարպ», որը լճակային տնտեսության ամենատարածված տեսակն է։