From Wikipedia, the free encyclopedia
Ծածկապարանոց կրիաներ (լատին․՝ Cryptodira), կրիաների ենթադասի սողունների կարգ։ Զրահը կազմված է եղջերային վահանիկներով ծածկված ոսկրային թիթեղիկներից։ Ուղղահայաց հարթության մեջ կարողանում են գլուխն ու պարանոցը շարժել Տ տառի ձևով և ներս քաշել (այստեղից ծածկապարանոց կրիաներ անվանումը)։ Բազմանում են ձվադրությամբ (2-20 ձու)։ Հայտնի են 140 տեսակ, 30 սեռ՝ համախմբված 6 ընտանիքում։ Բաժանվում են 2 խմբի՝ ցամաքային և քաղցրահամ ջրերի կրիաներ։ Ցամաքային տեսակների զրահը լավ ուռուցիկ է, ոտքերը սյունաձև են, մատները սերտաճել են միմյանց հետ, ազատ են կարճ եղունգները։ Հայաստանի լեռնատափաստանային չոր շրջաններում այս խմբի ներկայացուցիչներից ապրում է միջերկրածովային կրիան։ Սնվում են բուսական կերով։ Քաղցրահամ ջրերի կրիաների զրահը շատ ուռուցիկ է, ունի շրջահոսուն ձև։ Վերջավորությունները լավ են զարգացած, մատների արանքում ունեն լողաթաղանթ։ Առանձին տեսակներ վառ գունավորված են։ Ապրում են քաղցրահամ ջրամբարներում, գետերում, լճերում ու ճահիճներում։ Սնվում են հիմնականում կենդանական կերով։ Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ կասպիական և ճահճային ծածկապարանոց կրիաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 106)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծածկապարանոց կրիաներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծածկապարանոց կրիաներ» հոդվածին։ |
Ծածկապարանոց կրիաներ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Cryptodira
| ||
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.