Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան).

Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկաշեն
Երկիր
 
Արցախ
ՇրջանՄարտակերտի
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն137[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծաղկաշենցի
Ժամային գոտիUTC+4
##Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ծաղկաշեն, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 7 կմ հարավ-արևմուտք` 500-600 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 200 հեկտար։ Բնակչությունը՝ 140 (2003 թ.)։ 1950-90-ին Ծաղկաշենը ներառված էր Կուսապատ և Ներքին Հոռաթաղ, 1993-97-ին՝ Ներքին Հոռաթաղի ընդհանուր տնտեսության կազմում, 1997-ից առանձնացվել է։ Զբաղվում են բուսաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ և բուժկետ։

Ծաղկաշենը Արցախյան ազատամարտում

1988-ին Ծաղկաշենում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Վ. Ավագիմյան), 1992-ին ներառվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում և մասնակցել Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ծաղկաշենը 1992-ի հուլիսի 4-ին բռնագաղթել է, ազատագրվել է 1993-ի հունիսի 27-ին։

Ծաղկաշենից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Վ. Խաչատրյանը, հետմահու՝ Ա. Սարգսյանը («Գավրոշ») և Ա. Խաչատրյանը («Խաչո»)։ Ծաղկաշենից զոհվել է 12 ազատամարտիկ, որոնց հիշատակին գյուղում կառուցվել է հուշարձան[2]։

Ծանոթագրություններ

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 273-274։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան)
Listen to this article