Ծերունի Խոտտաբիչը
From Wikipedia, the free encyclopedia
«Ծերունի Խոտտաբիչը» (ռուս.՝ «Стари́к Хотта́быч»), Լազար Լագինի խորհրդային հեքիաթ-վիպակը։ Այն պատմում է պատանի պիոներ Վոլկա Կոստիլկովի մասին, որը գտնում է սափոր՝ 3,5 հազար տարի այնտեղ անցկացրած Հասան Աբդուրահման Խոտտաբ անունով (նույն ինքը՝ ծերունի Խոտտաբիչը) ջինի հետ միասին։ Շնորհակալ լինելով իր փրկչին՝ Խոտտաբիչն սկսում է ծառայել գլխավոր հերոսին՝ կատարելով բազմապիսի հրաշքներ, և ժամանակի հետ Վոլկան Խոտտաբիչին վերադաստիարակում է որպես խորհրդային քաղաքացի։
Ծերունի Խոտտաբիչը ռուս.՝ Старик Хоттабыч | |
---|---|
Առաջին առանձին հրատարակության շապիկ (1940) | |
Հեղինակ | Լազար Լագին |
Տեսակ | վիպակ |
Ժանր | մանկական գրականություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Khottabych? |
Հրատարակիչ | Детская литература |
Հրատարակման տարեթիվ | 1938 |
Old Khottabych Վիքիպահեստում |
Լագինի հեքիաթն առաջին անգամ լույս է տեսել 1938 թվականի սկզբում «Պիոներսկայա պրավդա» թերթում, այնուհետև «Պիոներ» ամսագրում, որտեղ տպագրվել է համարից համար։ Երկու տարի անց վիպակը Կոնստանտին Ռոտովի նկարազարդումներով հրատարակվել է առանձին գրքով։ 2000 թվականին «Զախարով» հրատարակչությունը հրատարակել է Լագինի վիպակի ռեմեյկը՝ «Ծերունի Խոտտաբիչի պղնձե սափորը», որի մոտիվներով թողարկվել է «Խոտտաբիչը» ֆիլմը (2006)։