From Wikipedia, the free encyclopedia
«Ծերունին» (ռուս.՝ «Старик»), պիես, որը գրել է Մաքսիմ Գորկին 1915 թվականին։ Առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է 1919 թվականի հունվարի 1-ին Փոքր թատրոնի բեմում[1]։ Այս ներկայացմանը ներկա էին Վ. Լենինը և Ն․Կրուպսկայան[2]։
Ծերունի ռուս.՝ Старик | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պիես |
Հեղինակ | Մաքսիմ Գորկի |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1915 |
Ծերուկը պիեսը սերտ կապ ունի Մ. Գորկու «Կարամազովշչինի մասին» և «Դեռ կարամազովշչինի մասին» հրապարակախոսական հոդվածների հետ, որոնք հրատարակվել են 1913 թվականին[3]։ Այսպես, պիեսի ամերիկյան հրատարակության նախաբանում Մ. Գորկին գրել է. «Ծերունին պիեսում ես փորձում էի նշել, թե ինչ զզվելի է մարդը, որը սիրահարված է իր տառապանքին, կարծում է, որ նա իրեն իրավունք է տալիս վրեժխնդիր լինել այն ամենի համար, ինչ նա ստիպված էր կրել։ Բայց եթե մարդը համոզված է, որ տառապանքը նրան իրավունք է տալիս իրեն համարել բացառիկ անձ և վրեժխնդիր լինել ուրիշներին իր դժբախտությունների համար, - այդպիսի մարդը, իմ կարծիքով, չի պատկանում այն մարդկանց, որոնք հարգանքի են արժանի ուրիշների կողմից։ Ձեզ համար դա հասկանալի կլինի, եթե դուք ինքներդ պատկերացնեք մի մարդու, որը հրդեհում է տներ և քաղաքներ միայն այն պատճառով, որ նրա համար ցուրտ է»[4]։
Նկարագրությունները տրված են հեղինակային բնութագրով[5]․
1952 թվականին Սիմֆերոպոլի դրամատիկական թատրոնում «Ծերունին» ներկայացումը Պավել Գայդեբուրովի բեմադրությամբ արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի[6]։
1962 թվականին ներկայացումը բեմադրվել է Ա. Պուշկինի անվան Պսկովի թատրոնի բեմում[7]։
2013 թվականին ներկայացումը բեմադրվել է Տոմսկի դրամատիկական թատրոնի բեմում ռեժիսոր Ա. Զագորաևի կողմից[8][9]։
2017 թվականին բեմադրվել է Ա. Պուշկինի անվան Պսկովի թատրոնի բեմում, ռեժիսոր Աննա Լվովնա Պոտապովայի կողմից[10][11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.